Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ

Ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ
272
Հինգշաբթի, 28 ապրիլի, 2022 թ., 13:00

Ապրիլի 30-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ: Այս մասին այսօր՝ Կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար նախարար Գնել Սանոսյանը:

«2020-21-ին կորոնավիրուսի հետ կապված համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել: Իհարկե, որոշ համայնքներ առանձին փոքր միջոցառումներ արել են: Եվ հիմա գործընկեր կառույցների հետ աշխատել ենք՝ բավական ակտիվ ներգրավված են պաշտպանության նախարարությունը, ոստիկանությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, ԿԳՄՍՆ-ն, առողջապահության նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը և մարզպետարանները, Երևան համայնքը»,- նշեց նախարարը:

«Բոլորս աշխատել ենք, բավականին հստակ սխեմա կա, բոլոր վայրերում պատասխանատուներ կան՝ ով, որտեղ, ինչ գործառույթ պետք է անի: Մի խնդիր կարող է լինել՝ կապված եղանակային պայմանների հետ, բայց շաբաթօրյակի օրը չենք փոխի։ Այն վայրերում և մարզերում, որտեղ եղանակային պայմանները թույլ չեն տա, հաջորդ շաբաթ այն կիրականացնենք»,- հավելեց նա: