Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան

«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան
73
Այսօր, 17:00

«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու կամ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հավակնություններին, ասեմ, որ ես և դուք չգիտենք՝ ես ինչով զբաղված կլինեմ մի տարի հետո, վեց ամիս հետո, երկու տարի հետո, ու նման խոսակցություններն անտեղին են»,- ֆեյսբուքյան եթերում ասել է ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով վերջին օրերի խոսակցություններին: «Երևանն ունի իր քաղաքապետը, նրա անունը Տիգրան Ավինյան է: Նման քննարկումներ, խոսակցություններ ես ոչ ունեմ, ոչ էլ ունեցել եմ: Շնորհակալ եմ, որ տենց քանակությամբ մարդիկ կան, որոնք ինձ տեսնում են այս կամ այն աշխատանքի մեջ. ես չեմ բացառում, որ մեր թիմի յուրաքանչյուր անդամ կարող է որևիցե բանի հավակնել: Կրկնում եմ՝ նման խոսակցություններ չկան ու Աստված գիտի՝ ինչով զբաղված կլինենք ամիսներ կամ տարիներ հետո»,- հավելել է նա:

Աղբյուրը`   Ալեն Սիմոնյան