Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին

Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել դեկանի տեղակալին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Թ-ն, 2002-2022 թվականների ընթացքում զբաղեցնելով ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնը, ունենալով դոցենտի կոչում և հանդիսանալով ֆակուլտետի կառավարման կոլեգիալ մարմնի անդամ, ակնհայտ ապօրինի գործողության համար ուսանողներից ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք:
Մասնավորապես՝ Ա. Թ-ն, նույն ԲՈՒՀ-ի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 1-ին կուրսում դասավանդելով Մաթեմատիկական անալիզ առարկան, իր լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողության, այն է՝ նույն ֆակուլտետի երկու ուսանողի կողմից հիշյալ առարկայի քննությունը վերահանձնելու ժամանակ վերջիններիս դրական գնահատելու և այդ կերպ նրանց համալսարանից հեռացվելու հանգամանքը կանխելու նպատակով 2022թ. փետրվարի 25-ին ԵՊՀ վարչական շենքում գտնվող իր աշխատասենյակում հանդիպել է հիշյալ ուսանողների ազգականներ ներկայացած անձանց, որոնցից պահանջել ու անձամբ ստացել է 96.424 ՀՀ դրամին համարժեք 200-ական ԱՄՆ դոլար և 20.000 ՀՀ դրամ կաշառք:
Կաշառքի առարկան ստանալուց հետո՝ նույն օրը, Ա. Թ-ն վերը նշված ուսանողներից ընդունել է քննությունը և համապատասխան գիտելիքներ չունենալու պայմաններում քննական առարկայի լուծարքային տեղեկագրում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ նրանց կողմից դրական գնահատական ստանալու վերաբերյալ, այնուհետև՝ տեղեկագիրը դրել շրջանառության մեջ:
Ուսանողներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ա. Թ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/ և 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
6317:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
9915:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
10813:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
14108:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
179Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
360Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
85007.11.2026, 10:07