Ինչպիսի՞ն է լինելու Փաշինյանի թիմակիցների հետագա ճակատագիրը. «Փաստ»
![]() 307 Շաբաթ, 30 ապրիլի, 2022 թ., 09:36 «Փաստ» օրաթերթը գրում է. «Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հախուռն բնավորությունը՝ շատերն են այս օրերին տարակուսում, որ նա որևէ կերպ չի արձագանքում գնալով ավելի ու ավելի մեծ թափ հավաքող բողոքի ակցիաներին: Նախկինում ցանկացած փոքր առիթի դեպքում նա «լայվ» էր մտնում կամ կառավարության, ԱԺ-ի նիստերի ժամանակ առիթ էր գտնում թեմային անդրադառնալու, ընդ որում, որպես կանոն, էմոցիոնալ պոռթկումներով, «մատ թափ տալով», մի խոսքով՝ իրեն բնորոշ ձևերով: Այս օրերին նա մի տեսակ «դիտորդի» կարգավիճակում է: Քանի որ ընդդիմության կոնսոլիդացիան ու հասարակության գերակշիռ մասի դժգոհությունը գործող իշխանությունից նվազագույնի են հասցնում Փաշինյանի հետագա պաշտոնավարման հնարավորությունը, ապա այսպիսի «հանգստությունը» փաստացի կարող է լինել այն պատճառով, որ նա անձնական անվտանգության երաշխիքներ է ստացել, այդ թվում՝ Մոսկվայից: «Փաստ» թերթի տեղեկություններով, նման տպավորություն ունեն նաև իր թիմակիցներից շատերը, ինչպես և իրավապահ համակարգի ներկայացուցիչները, ինչը նրանց էապես անհանգստացնում է: Ընդդիմությունը ամեն ինչ ֆիքսելու հստակ քաղաքականություն է որդեգրել, որպեսզի հետագայում բոլորն իրենց արածների համար պատասխան տան օրենքի տառին համապատասխան: Եվ ստացվում է, որ Փաշինյանը անձնական անվտանգության երաշխիքներ ունի, իսկ մյուսների ճակատագրերը շարունակում են մնալ անհայտ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
