Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Աշխատանքի և աշխատավորների օրվա առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել. «Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
Որպես ժողովուրդ և պետություն՝ մենք մշտապես ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները քրտնաջան և նվիրված աշխատանքի միջոցով: Ամենօրյա համառ աշխատանքը, անհատական ջանքն ու ստեղծագործական մոտեցումն այն առանցքային բաղադրիչներն են, որոնք հնարավորություն են տալիս գտնել լուծումներ և շարժվել առաջ:
Մեր երկրի առջև ծառացած բարդ խնդիրները լուծելու և աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավերներին դիմագրավելու համար մեծապես կարևոր է յուրաքանչյուրիս անխոնջ աշխատանքը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական, դիվանագիտական, կրթական, գիտական, մշակութային և մնացյալ բոլոր բնագավառներում:
Վերջին շրջանում մեզ բաժին հասան մի շարք փորձություններ՝ կորոնավիրուսի համավարակ, 2020 թվականի պատերազմ, որոնք դանդաղեցրին մեր առաջընթացը: Եվ, այնուամենայնիվ, համատեղ ջանքերի և աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հաղթահարել այդ ճգնաժամային իրավիճակները: Այդ մասին են վկայում տարբեր ոլորտներում արձանագրված դրական աճը և տնտեսական ցուցանիշները:
Ցանկանում եմ վստահեցնել, որ մեր կառավարությունը շարունակելու է աշխատանքը և ստեղծագործականությունը քաջալերելուն միտված քաղաքականությունը: Մենք շարունակելու ենք հետևողականորեն ծրագրեր իրականացնել՝ յուրաքանչյուր քաղաքացու համար հնարավորություններ ստեղծելու, կրթվելու, գիտելիքներ ձեռք բերելու և հմտություններ զարգացնելու ուղղությամբ: Աշխատող քաղաքացին պետք է լինի օրինակ, հանրային զարգացման ուղենիշ, և կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահելու աշխատողի իրավունքների պաշտպանությունը:
Սիրելի՛ ժողովուրդ, չնայած դժվարություններին՝ մենք պետք է շարունակենք կառուցել մեր երազած հայրենիքը: Միասնական, եռանդուն ու համառ աշխատանքով, որի հենքը յուրաքանչյուրիս անհատական ջանքն է ու նվիրվածությունն իր գործին: Հայը մշտապես աչքի է ընկել իր աշխատասիրությամբ ու տաղանդով, կառուցելու և ստեղծելու իր ձիրքով: Պետք է շարունակենք հավատալ մեր ուժերին, և մեր աշխատանքով կառուցենք ժամանակակից, զարգացած և օրինակելի պետություն:
Շնորհավոր Մայիսի 1 և կեցցե՛ ստեղծարար աշխատանքը»:

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
5717:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
9515:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
10413:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
13608:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
177Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
356Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42407.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
84607.11.2026, 10:07