«Մեր տղաներին գիտակցված սպանության ուղարկողները պետք է պատասխան տան». Գեղամ Նազարյան
![]() 253 Կիրակի, 01 մայիսի, 2022 թ., 21:30 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին զոհված զինծառայողների անունից պահանջեց, որ իշխանափոխությունից հետո արդարադատություն իրականացվի և իրենց տղաներին մահվան բերան տարածները պատժվեն։ «Երբ որ մեր երկրի թիվ մեկ աթոռն ազատվի այն չարիքից, որով պատված է, խոստացեք, որ ով էլ լինի վարչապետ, մենք հիշեցնելու ենք, որ մեր տղերքը պահանջում են վրեժ, արդարադատություն։ Որ նրանք, ովքեր մեր տղաներին ուղարկեցին գիտակցված սպանության, անպայման պատասխան տան, որ այլևս մեր սուրբ երկրում չհայտնվի մեկը, որ հայտարարի, թե ես կարող էի փրկել բոլորի կյանքերը, բայց որոշեցի, որ գնան, զոհվեն։ Խոստացեք, որ էդ արդարադատությունը լինելու է, թե չէ այստեղ մեր կանգնելը գրոշի արժեք չունի»,– ընդգծեց Գեղամ Նազարյանը։ Նա նաև ոստիկաններին հորդորեց, որ նրանք Նիկոլ Փաշինյանի՝ վախից դրդված հրամանները չկատարեն։ «Ուժ չփորձեք կիրառել, դուք ուսադիրներ ունեք և պարտավոր եք հրաման կատարել, բայց առաջինը կատարեք երկնքում գտնվող մեր հերոս տղաների հրամանը»,– հավելեց Գեղամ Նազարյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
