«Երկրորդ պլանի դերասան Օսիպյանն այս անգամ տապալվեց». Վարդ Սիմոնյան
![]() 317 Շաբաթ, 07 մայիսի, 2022 թ., 00:00 Լրագրող Վարդ Սիմոնյանի գրառումը. «ԿԻՆՈ Է, ԿԱՆՑՆԻ Երկրորդ պլանի դերասան Օսիպյանն այս անգամ տապալվեց։ Նրա նախորդ՝ կինոմատոգրաֆիական Օսկարի ողջ փայլը խամրեց վայրկյանների ընթացքում։ Ապա կադր-կադր դիտեք նրա խաղը, որտեղ է ձեռքերի դողը, աչքերում պահվող վախը, մոռացա՞ք, որ նախորդ սերիայում նա լեգենդար գեներալ էր, հանդիսատեսը դեռ չի մոռացել նրա խրոխտ քայլքը Բաղրամյանն ի վար։ Միայն առանց պատճառաբանությունների․ պարզ է՝ դերասանական կազմը փոքր է և ստիպված եք չար հերոսներին վերածել բարի փերիների, բայց, այդ դեպքում՝ սցենարական կոնֆլիկտ հասունացրեք, դիմահարդարում և վարսահարդարում ապահովեք, ի վերջո, դեկորացիա, վիզուալ էֆեկտներ ներմուծեք, գրողը տանի․․․․․կորցրիք մեր կինոինդուստրիայի վաստակավոր արտիստին։ Այնինչ, այս կերպարը նախորդ սերիայում մի իսկական սրտակեր էր և ընդամենը մի աննշան կիքս էր թույլ տվել՝ սուֆլյորն անզգուշաբար հանձնելով գլխավոր հերոսին։ Բայց դրանից հո կինոն չտուժե՞ց, ինչպես այս անգամ։ Վերանայեք սցենարը՝ շատ են սարսափ տեսարանները՝ մենք գնողունակ թիրախային խումբ ենք կորցնում, հասկանո՞ւմ եք։ Սա կովբոյական մարտաֆիլմ չէ, որ գործի դնեք ծեծուջարդի ողջ զինանոցը։ Սա հայենասիրական ռոմանտիկ դրամա է, որտեղ իշխանի ու հրեշի պայքարը բնավ էլ սցենարական հանգույցը չէ։ Դուք իսկական ժանրային քաոս եք ստացել։ Չնայած՝ անկախ ժանրից, եթե հերոսներն անդեմ են, ապա ֆիլմը պարզապես ձանձրալի կլինի, իսկ մենք Մոսկվայում կինովարձույթի խնդիր ունենք, գրողը տանի․․․․ Գոնե հասկանո՞ւմ եք, որ սյուժեն դոփում է տեղում, զվարճալի անբան Բենի ժամանակն արդեն անցել է, իսկ դուք մեկը մեկին դարձյալ խաղում եք նրա «Մի քիչ հղի» ֆիլմը։ Չկա էքշըն, ուղղակի՝ զրո։ Թարգ տվեք նաև «Վրիժառուները» ֆիլմի փնթի կրկնօրինակումը։ Դա նախորդ սերիայում իրեն արդարացրեց, բայց այդ ապրանքն արդեն վաճառված է, հասկացեք։ Եվ վերջապես, բարի եղեք նախորդ սերիայի խարիզմատիկ դերասանին կուլիսներում չթաքցնել, կփրկվեք, եթե խաղարկեք հենց նրան։ Չմոռանաք հուշել, որ հետը բերի 2018-ի սցենարի բնօրինակը»։ Աղբյուրը` Վարդ Սիմոնյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
