Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը կհրաժարվեն բոլոր տիտղոսներից

Արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը ծրագրում են հրաժարվել բոլոր տիտղոսներից և արդիականացնել բրիտանական միապետությունը: Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով թագավորական միջավայրին մոտ իր աղբյուրին։
Քեմբրիջի դուքսերն այս որոշումը կայացրել են Կարիբյան ծով կատարած ուղևորությունից հետո, որտեղ նրանք բախվել են տեղի բնակիչների մի շարք բողոքի ակցիաների։ Այժմ Ուիլյամն ու Քեյթը ցանկանում են, որ իրենց ուղղակի դիմեն իրենց անուններով, ինչպես նաև չեղյալ համարեն ավանդական ողջույնի խոնարհումներն ու ծնկածալ ողջույնները: Բացի այդ, նրանք դեմ են պաշտոնական միջոցառումների ժամանակ իրենց և հանրության միջև տեղադրվող մետաղական ցանկապատերին:
«Նրանք ցանկանում են ավելի մոտ լինել մարդկանց, պահպանել ավելի քիչ ձանձրալի ձևականություններ և հրաժարվել շատ ավանդույթներից»,- ասում է աղբյուրը:
Այժմ Էլիզաբեթ II-ի թոռը և նրա կինը ցանկանում են «քեմբրիջյան ձևով գործերը վարել», քանի որ Կարիբյան ավազանի շրջագայության ժամանակ հասարակության արձագանքը նրանց շոկ է առաջացրել։ Զույգին անվանել են հնացած, իրականությունից կտրված, չափազանց ֆորմալ ու ձանձրալի։

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
198Երեկ, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
203Երեկ, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
218Երեկ, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
28824.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
44624.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
26624.11.2026, 11:54
Դասվարը հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել աշակերտին
26024.11.2026, 10:42
Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա
23924.11.2026, 10:30