Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցածը մի բան է փաստում». Տարոն Չախոյան

«Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցածը մի բան է փաստում». Տարոն Չախոյան
309
Երկուշաբթի, 09 մայիսի, 2022 թ., 08:56

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառումը. «Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցածը մի բան է փաստում։ Ժողովուրդը ձեզ չի ներել։ Չի ներել ու չի մոռացել այն ամենը, ինչ արել եք վերջին 30 տարում, ու դեռ շարունակում եք անել։
Ձեր քաղաքական հայացքները ձեզ հետ չկիսող ժողովրդի հասցեին ժեխ, թուրք, դավաճան, զոմբի ու նմանատիպ այլ վանկարկումներ եք անում։ Ստացա՞ք պատասխանը, դե վայելեք։
30 տարի շարունակ այդ նույն քաղաքացիների իրավունքներն եք ոտնահարել, վախեցնելով փակել եք բերանը, զրկել եք ձայնի իրավունքից, իսկ այսօր դրա պատասխանն եք ստանում։
Ուզո՞ւմ եք ձեզ ներեն։
Անցեք ամեն քաղաքով ու գյուղով, թակեք ամեն մի տան դուռ, ու ծնկաչոք ներողություն խնդրեք այն ամենի համար, ինչ արել եք։
Այդ ժամանակ միգուցե ձեզ ներեն, բայց հաստատ չեն մոռանա այն ամենը, ինչ դուք արել եք»։

Աղբյուրը`   Տարոն Չախոյան