Նիկոլ Փաշինյանը Նիդեռլանդներ կմեկնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ը կլինի Նիդեռլանդներում: Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդների կառավարության մամուլի ծառայությունը։
Մայիսի 11-ին նախատեսված է Փաշինյանի հանդիպումը երկրի վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերը: Փաշինյանի հետ Նիդեռլանդներ կմեկնեն արտգործնախարար Արարատ Միրզոյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա նաեւ Նիդեռլանդների խորհրդարանի անդամների, գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ դասախոսությամբ հանդես կգա Նիդեռլանդների միջազգային հարաբերությունների ինստիտուտում։

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
3917:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
9015:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
10013:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
13308:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
175Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
352Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
84207.11.2026, 10:07