Երևանի հյուրանոցներից մեկում կինն ու տղամարդը դանակահարել են իրար

464
Չորեքշաբթի, 11 մայիսի, 2022 թ., 11:30
Մայիսի 10-ին՝ ժամը 18.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Դավիթ Անհաղթի փողոցի հասցեներից մեկում անհայտ քաղաքացին դանակահարել է իր ընկերուհուն: Րոպեներ անց երկու տարբեր հիվանդանոցներից է հաղորդում ստացվել. կտրած-ծակած վերքերով բուժօգնության էին տեղափոխվել 40-ամյա տղամարդ և 49-ամյա կին:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 18.30-ին Դավիթ Անհաղթի փողոցի հյուրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 49-ամյա կինը դանակով խփել էր 40-ամյա տղամարդուն, նա էլ խլելով դանակը՝ խփել է կնոջ որովայնին՝ պատճառելով վնասվածքներ:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում․ կան զոհեր (տեսանյութ)
18013:48
Արարատի գյուղերից մեկում 2 տարեկան աղջիկն ընկել է թոնիրը
11711:42
ԱՄՆ-ում F-16 կործանիչ է կործանվել
36700:54
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է գտնվել
187Երեկ, 19:12
Կիևյան կամրջի տակ երիտասարդի դի է հայտնաբերվել
171Երեկ, 18:54
Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ ու ոչխարներ են սատկել
178Երեկ, 14:36
Պարզվել է Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
195Երեկ, 10:42
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
304Երեկ, 10:36