Իրանն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս վրա ամբարտակների կառուցումը

Իրանն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Արաքս գետի վրա ամբարտակների կառուցումը: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը:
Նրա խոսքով, այն քայլերը, որ ձեռնարկվում են Թուրքիայի կողմից ամբարտակների շինարարության հարցում, համաձայնեցված չեն Արաքս գետի ավազանի երկրների հետ:
«Մենք մեր բողոքն ենք արտահայտում այդ մասին և գտնում ենք, որ Արաքս գետի ավազանում գտնվող բոլոր պետությունները ամբարտակների շինարարության, ինչպես նաև Արաքս գետի ջրի օգտագործման հարցում պետք է համաձայնեցված կերպով աշխատեն, և միակողմանի անհատական մոտեցումը կարող է իր մեջ Արաքս գետի համար վտանգներ ներառել»,- ասել է նա:
Մեհրաբիանը նշել է, որ իրանական կողմը այդ մասին իր մտահոգությունն է արտահայտել Թուրքիային: «Բազմաթիվ նիստեր և հանդիպումներ ենք ունեցել Թուրքիայի պատկան մարմինների հետ և նրանք մեզ վստահեցրել են, որ անպայման անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն, որպեսզի փարատեն մտահոգությունները»,- հավելել է նա:

Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
3917:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
9015:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
10013:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
13308:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
175Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
352Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
42207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
84207.11.2026, 10:07