Բլինքենն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինqենը մայիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
«Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսեցի, թե ինչպես կարող է Միացյալ Նահանգները շարունակել աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների վերջին շրջանի դրական դինամիկային»,- գրել է նա:
Հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև ԱՄՆ պետդեպը՝ նշելով, որ կողմերը քննարկել են նաև «առաջիկա հստակ քայլերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը, այդ թվում և սահմանների դելիմիտացիային ու դեմարկացիային, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների բացմանը և մնացած հայ ռազմագերիների ազատ արձակմանը»:
«Պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել՝ փոխգործակցելով երկկողմ հիմքով, ինչպես նաև համախոհ գործընկերների հետ, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու երկրներին գտնել տևական համապարփակ խաղաղություն»,- ասվում է պետդեպի հայտարարության մեջ:
I spoke with Azerbaijani @PresidentAZ Ilham Aliyev today about how the United States can continue to support recent positive momentum on peace talks between Azerbaijan and Armenia.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 11, 2022

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
7315:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
9413:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
12508:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
171Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
345Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
41807.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
83407.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
50306.11.2026, 12:24