«Պատերազմն Ուկրաինայում շեշտակիորեն բարձրացրել է ՆԱՏՕ-ի հեղինակությունը». Արման Բաբաջանյան
![]() 256 Ուրբաթ, 13 մայիսի, 2022 թ., 00:36 ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի գրառումը. «Կարո՞ղ եք պատկերացնել՝ Հայաստանը մաս է կազմում մի ռազմաքաղաքական դաշինքի, որի անդամներից մեկը, առանց այդ դաշինքում իր մյուս դաշնակիցների հետ խորհրդակցելու, նրանց տեղեկացնելու, փետրվարի 24-ից փաստացի պատերազմի մեջ է Ուկրաինայի տարածքում՝ հավաքական Արևմուտքի հետ։ Սա դեռ ոչինչ։ Բացում ես ՀԱՊԿ պաշտոնական կայքէջն ու պարզում, որ կառույցի խորհրդի վերջին նիստը կայացել է միայն հունվար ամսին։ Ընթացող պատերազմի, կամ ինչպես ռուսներն են սիրում անվանել, ռազմական գործողության վերաբերյալ ո՛չ ՀԱՊԿ-ը, որի հիմնական և առանցքային դերակատարն է Ռուսաստանը, ո՛չ անդամ պետություններից որևէ մեկը (բացի Բելառուսից, որը վաղուց Ռուսաստանի կցորդն է) առհասարակ որևէ արձագանքով, որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Միայն պատկերացնել կարելի է՝ եթե Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմը ո՛չ կառույցին, ո՛չ անդամ պետություններին առանձին-առանձին, առհասարակ չի հետաքրքրում, ինչ կլինի, եթե հանկարծ ՀԱՊԿ անդամ Հայաստանը հայտնվի ռազմական էսկալացիայի կամ որ ավելի վտանգավոր է նմանօրինակ գործողության մեջ։ Համոզում ունեմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ոչ թե հետաքրքրված չեն Ուկրաինայի սուվերեն տարածքում Ռուսաստանի վարած մարդատյաց պատերազմական գործողություններով, այլ պարզապես չեն ցանկանում որևէ կերպ արձագանքել դաշնակից Ռուսաստանի համաշխարհային անխուսափելի մեկուսացման և փակուղի տանող այդ միանձնյա որոշմանը։ Վկան և ապացույցը ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկություններն են Ռուսաստանի վերաբերյալ միջազգային գրեթե բոլոր հարթակներում։ Բայց սա դեռ ամենը չէ։ Բացում եմ ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը։ Թեև հայտարարված պատերազմը դաշինքի տարածքում չէ, բայց դաշինքը, անդամ պետություններն այդ պատերազմը համարում են ՆԱՏՕ-ին և հավաքական Արևմուտքին նետված մարտահրավեր, և փետրվարի 24-ից ի վեր հարյուրավոր բարձր մակարդակի գագաթնաժողովներ, երկկողմ և բազմակողմ հանդիպումներ են ձեռնարկել միայն ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ Ավելին, պատերազմն Ուկրաինայում շեշտակիորեն բարձրացրել է ՆԱՏՕ-ի հեղինակությունը որպես համաշխարհային եզակի առաջատար ռազմաքաղաքական դաշինք՝ էապես ավելացրել աշխարհի տարբեր հատվածներում ոչ անդամ երկրների հետաքրքրությունը կազմակերպության նկատմամբ»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
