Թուրքական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան

Թուրքական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները դեպի Իրան՝ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, գրում է Middle East Eye-ը: Խոսքը Turkish Airlines-ի, AJet-ի և Pegasus-ի մասին է. այս ավիաընկերությունների բոլոր թռիչքները դադարեցվել են երեկվանից՝ սեպտեմբերի 21-ից:
Ընդ որում, իրանական միակ ավիաընկերությունը, որին արգելված է թռիչքներ կատարել դեպի Թուրքիա, Mahan Air-ն է: Մյուս ավիաընկերություններին թույլատրվում է շարունակել թռիչքներ իրականացնել երկու երկրների միջև։
Turkish Airlines-ի, AJet-ի կայքերում մինչև 2027թ. մարտ դեպի Իրան չվերթներ չկան, մինչդեռ Pegasus-ը հեռացրել է դեպի այդ երկիր բոլոր չվերթները իր ամրագրման համակարգից՝ տեսանելի ապագայի համար։
Նշվում է, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգթոնը խստացնում է իր արշավն Իրանի ավիացիոն ոլորտի դեմ՝ թիրախավորելով ինչպես իրանական, այնպես էլ օտարերկրյա ընկերությունները, որոնք մեղադրվում են նրանց գործունեությանն աջակցելու մեջ։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն ավելի վաղ հայտարարել էր, որ իրանական ավիաընկերություններին գործնականում կարգելվի միջազգային գործունեություն իրականացնել սեպտեմբերի 23-ից սկսած՝ նախազգուշացնելով, որ օդանավակայաններն ու պատժամիջոցների տակ գտնվող իրանական ավիափոխադրողներին ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են իրենք ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների, հաղորդում է Iran International-ը։

«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան
3901:06
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
3800:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
7300:36
«Չկա Yandex, չկա տրանսպորտի քարտեզ. ի՞նչ կապ ուներ տրանսպորտը Yandex-ի հետ». Սամվել Հայրապետյան
5700:06
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
64Երեկ, 23:42
«Այ բուդկի պաշտպան». Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
64Երեկ, 23:30
«Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը». Արսեն Օհանյան
61Երեկ, 23:12
«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան՝ ինչ ցավ է». Անի Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին (տեսանյութ)
67Երեկ, 23:00