Հայտնի է՝ երբ և որտեղ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նիստը

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը կկայանա հաջորդ շաբաթ Մոսկվայում, հինգշաբթի հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր ադրբեջանցի գործընկերների հետ զրուցել ենք սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ։ Եվ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, կարծես թե, պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում կհանդիպեն հաղորդակցության հարցերով, և նաև պայմանավորվածություն կա, որ նույն տեղում՝ Մոսկվայում, նույն օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
Ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաքուն և Երևանը պետք է սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողով կազմեին։ Դրա առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
7315:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
9413:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
12508:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
171Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
345Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
41807.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
83407.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
50306.11.2026, 12:24