Սնկից թունավորման դեպք՝ Կոտայքի մարզում

272
Հինգշաբթի, 12 մայիսի, 2022 թ., 18:24
- Կոտայքի մարզում արձանագրվել է «Սնկից թունավորում» նախնական ախտորոշմամբ դեպք՝ 1 տուժածով: Տուժածին ցուցաբերվել է բժշկական օգնություն։ Ներկայումս տուժածը հոսպիտալացված է, վիճակը գնահատվում է միջին ծանրության:Վերջինս կերել է իրենց կողմից հավաքված սունկ: Հայտնում է ՍԱՏՄ-ն։
Սնկից թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է.
- սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ,
- չհավաքել սունկ ճանապարհների եզրերից,
- ուտելի և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկերի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել,
- երեխաներին չկերակրել սնկով,
- աղեստամոքսային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց խորհորդ չի տրվում սննդում օգտագործել սունկ,
- սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր,
- չզբաղվել ինքնաբուժմամբ։

4 զբոսաշրջիկ անհետ կորել է Ղրիմի քարանձավներում
8720:25
Ամուրի մարզում Տու-95 ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է անձնակազմի վեց անդամ
14719:19
Նեպալում ուժգին սողանքների և ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվն անցել է 2 տասնյակից (տեսանյութ)
13618:53
Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ (տեսանյութ)
11815:06
Սլովակիայում դպրոցականը դանակով հարձակվել է ուսուցիչների և աշակերտների վրա (տեսանյութ)
19714:55
Քալիֆորնիայում սպանել են #NYT Games-ի տեխնիկական բաժնի ղեկավարին
23911:42
Նոր միջադեպ՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի տարածքում (տեսանյութ)
17910:18
Ուֆայում երեխան ընկել է պատուհանից ու մահացել
17609:37