Դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Փ.-ն, 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասին հատկացված և իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ դիզելային վառելիք, ավտոբենզին և ավտոբենզինի կտրոն:
Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի՝ Ա. Փ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՀՀ ՊՆ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստից 2021 թվականի հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ 1228 կգ դիզելային վառելիք, 3332 կգ ավտոբենզին և 2085 լիտր ավտոբենզինի կտրոն:
Դիզելային վառելիքն Ա. Փ.-ն անօրինական ճանապարհով դուրս է բերել զորամասի տարածքից և 1 լիտրը 400 ՀՀ դրամով վաճառել Կոտայքի մարզի բնակչին: 2085 լիտրին համարժեք ավտոբենզինի կտրոններն էլ վաճառել է Երևանում գործող բենզալցակայանի աշխատակցին, իսկ հափշտակված 3332 կգ ավտոբենզինը իրացրել այլ անձանց:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Փ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
7315:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
9413:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
12508:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
171Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
345Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
41807.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
83407.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
50306.11.2026, 12:24