«Օրական մի քանի տասնյակ մարդ հարցնում է՝ մի բան դուրս կգա՞ այս շարժումից». Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «Օրական առնվազն մի քանի տասնյակ մարդ ինձ հարցնում է՝ մի բան դուրս կգա՞ այս շարժումից, Նիկոլին կկարողանա՞ք տապալել։ Երբ հետադարձ հարց եմ տալիս՝ իսկ դուք մասնակցո՞ւմ եք, լսում եմ բացասական պատասխան, թե իրենց գործատուն արգելել է, իրենք պետական աշխատող են, վախենում են զրկվեն աշխատանքից կամ ուղղակի ասում են, թե չեն հավատում, որ հանրային ճնշմամբ կկարողանանք ազատվել Նիկոլի չարիքից։
Նման մտածելակերպով ոչ միայն չենք ազատվի այս չարիքից, այլև շատ մոտ ապագայում, ամիսների ընթացքում նոր կորուստներ կունենանք։ Կկորցնենք Արցախից նոր տարածքներ, կկորցնենք Սյունիքից ու Վայոց ձորից, Գեղարքունիքից, Տավուշից ու Արարատից տարածքներ։ Կկորցնենք ոչ միայն տարածքներ, այլև նոր երիտասարդ կյանքեր։ Նիկոլը դեռ չի կշտացել առաջնագծում հայերի արյունը հեղելուց։
Ու այդ ժամանակ թող ոչ ոք մեղքը չբարդի իշխանության վրա։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է, որ ինքը թշնամի է հայկական պետականությանը և հայ ազգին։ Դա նույնիսկ հասկացել են նիկոլազավրերը։ Հիշո՞ւմ եք Գյումրիի դեպքը, երբ կինը գոռում էր. «Նիկոլը հայերի հախից պետք ա գա»:
Երբ ցավից նվվա հայրենիք ու բազմաթիվ այլ թանկ արժեքներ կորցնող ձեր հոգին, էլ չմեղադրեք Նիկոլին, նայեք հայելու մեջ ու տեսեք այն մարդուն, ով պայքարի ժամանակ նայում էր կողքից ու պատճառներ փնտրում՝ չմասնակցելու համար։ Նայեք հայելու մեջ ու տեսեք այն մարդուն, ով դարձավ բազմաթիվ մեղավորներից մեկը Բերձորը, Աղավնոն, Սուսը, Կոռնիձորի մի հատվածը, Տիգրանաշենը, Երասխի, Ելփինի, Արենիի բարձունքները, Կիրանցի մի հատվածը, Ոսկեպարը, Վարդենիսի բարձունքները թշնամուն հանձնելու համար»։

«Կխնդրեմ տիկին Կարապետյանին՝ մանրամասն ներկայացնել Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4613:12
«Եթե 2018-ին Սերժ Սարգսյանը կրակեր, Մարտի 1-ին երանի էինք տալու». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
4513:00
«Երբ արցախահայությունը բռնի տեղահանվում էր, դուք և ձեր քույրը հանգստանում էիք Դուբայում»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7412:12
«Ծովինար Վարդանյանի լուսահոգի հայրը նախկինում պետական պաշտոններ է զբաղեցրել․ դա խմբակցությունում կոնֆլիկտ չի առաջացնո՞ւմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5011:54
«Արտերկրում ժողով է ման գալիս, որ մասնակցի»․ Ոսկան Սարգսյան
6011:36
«Փաշինյանը մտադիր չէ ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել, քանի որ վստահ չէ հաղթանակի հարցում». Զատուլին
10711:19
Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
8210:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
7910:12