«Ոստիկանապետը, Քննչականի պետը, Հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ». Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «Հայաստանի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Քննչականի պետը, Հակակոռուպցիոնի պետը կարող են աշխատանքից դուրս գալ, և իրենց փոխարեն այս պաշտոններն զբաղեցնի իկ/ic վերջածանցով իշխանական մի կայք, որն իրավապահների փոխարեն որոշումներ է կայացնում. երեկ ուշ գիշեր իշխանական այդ կայքիկը լուր դրեց, որը հանձնարարություն համարվեց. այսօրվա ավտոերթի մասնակիցներին պետք է բիրտ ուժով բերման ենթարկել: Առավոտյան արդեն կարմիրբերետավորներն ու ոստիկանները, Վահե Ղազարյանի գլխավորությամբ, ականջները կախած, կատարեցին այդ աննշան կայքի և դրա խմբագրի հանձնարարությունները: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի բարձր աշխատավարձով, գեներալական ուսադիրներով պաշտոնյաներ պահել, եթե մի փոքրիկ կայք կարող է որոշում կայացնել, իսկ ոստիկանական ամբողջ համակարգն էլ կատարի դրա հրահանգները՝ անսալով օրենքը, արժեզրկելով ողջ ոստիկանական համակարգը, մոռանալով, որ նրանք պետք է ծառայեն օրենքին և օրինականությանը՝ հանրային անվտանգությունը և շահն ապահովելու համար: Իսկ այսօր նրանք դարձան իշխանական կայքիկի կամակատարը, հնազանդ ծառայողը լոկ»:

Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին
2812:54
«Ադրբեջանի ղեկավարությունը մեր դեմ մղում է նաև բարոյահոգեբանական պատերազմ»․ Տաթևիկ Հայրապետյան
2112:42
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիան և ուղևորվել Թեհրան
6712:23
«ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են ՌԴ-ի հետ ռազմական բախման»․ Գրուշկո
8111:35
«Իսրայելին սպասվում է 2000թ. իրադարձությունների կրկնություն, եթե ՑԱՀԱԼ-ը չլքի Լիբանանի հարավը»․ ԻՀՊԿ
13610:30
«Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել նաև Ադրբեջանի նախագահը»․ Էդգար Ղազարյան
6410:24
«Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են»․ Արաղչի
12009:27
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին
5909:12