«Մենք կկորցնենք ևս 27,9 կմ² տարածք». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումը․ «ՆՈՐ ՀՈՂԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
• Ապրիլի 7-ին ՀՀ դե-ֆակտո ղեկավարը հայտարարել է, որ ՀՀ վերահսկողության տակ կան ադրբեջանական տարածքներ։ Ավելի վաղ այդ մասին հայտնել էին իր ենթակաները։ Խոսքը, բնականաբար, Տավուշի ու Արարատի մարզերի տարածքների մասին է։
• Կապիտուլյացիոն ռեժիմը փորձելու է մարդկանց զգոնությունը բթացնել «Արծվաշենի կտով»։ Ցանկացած սթափ դատող մարդու համար պարզ է, որ Ադրբեջանն առանց կռվի կապիտուլյացված Հայաստանին ոչինչ չի տալու, բայց անգամ տեսականորեն էլ նման փոխանակումն անիմաստ է, քանի որ տավուշյան և արարատյան տարածքներով անցնում են մեր կենսական ճանապարհները դեպի Վրաստան և Իրան՝ ապահովելով մեր գյուղերի անվտանգությունը, իսկ Արծվաշենը «փակուղի» է։
• Ներկայացնեմ նաև քանակական ցուցանիշներ, որ ապացուցում են նման ենթադրյալ փոխանակման վնասակարությունը, որի հետևանքով մենք կկորցնենք ևս 27.9 կմ² կամ 2790 հեկտար տարածք՝
■ Ադրբեջանի «ստանալիք»՝
Վերին Ոսկեպար - 25.6 կմ²
Սոֆուլու և Բարխուդարլու -10.2 կմ²
Ղզլհաջիլու - 2 կմ²
Խեյրիմլու, Ներքին Ոսկեպար և Բաղանիս Այրում - 9.1 կմ²
Տիգրանաշեն - 19 կմ²
ընդհանուր՝ 65.9 կմ²
■ Հայաստանի «ստանալիք»՝
Արծվաշեն - 38 կմ²
ընդհանուր՝ 38 կմ²»:

ՊՍԺ-ի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգություններ են սկսվել
7711:10
«Ինչո՞ւ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, այլ երկրներից ՀՀ քաղաքացիները համատարած չեն գալիս ընտրելու»․ Հովհաննես Իշխանյան
6710:24
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
7708:54
«Պատմական հիշողությունը պահպանելն ազգային պարտավորություն է»․ Մհեր Մելքոնյան
10100:24
«Կարո՞ղ ես Ալիևին ասել՝ գլուխդ պատին ես տվել»․ Ոսկան Սարգսյան (տեսանյութ)
129Երեկ, 16:48
«Ծառայողական բնակարանն ազատելու ծանուցում է ուղարկվել Արմեն Ղահրամանյանին»․ Ռոման Երիցյան
143Երեկ, 16:18
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
137Երեկ, 15:42
«Փաշինյանը վախկոտ, իրենից ոչինչ չներկայացնող, ժամանակավոր տեղապահ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
117Երեկ, 15:24