Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Չի լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ, ո՛չ էլ վարչապետի հրաժարական». Տարոն Չախոյան

«Չի լինելու ո՛չ արտահերթ ընտրություններ, ո՛չ էլ վարչապետի հրաժարական». Տարոն Չախոյան
500
Չորեքշաբթի, 18 մայիսի, 2022 թ., 16:36

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է. «Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսացող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ։
Չի լինելու, ոչ արտահերթ ընտրություններ և ոչ էլ վարչապետի հրաժարական։ Ստիպված եմ հիշեցնել օրեր առաջ արածս հայտարարությունը։
Վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։
Վերահաստատում եմ՝ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»:

Աղբյուրը`   Տարոն Չախոյան