«Հայրենիք» կուսակցությունը դիմում է ոստիկանությանն ու միջազգային հանրությանը

«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Մայիսի 18-ին վաղ առավոտից մեկնարկած բողոքի խաղաղ ակցիաների ընթացքում ոստիկանական ուժերի կողմից աննախադեպ բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ցուցարարների նկատմամբ: Ապօրինի կերպով բերման ենթարկված քաղաքացիների զգալի մասը, որոնց շարքերում քիչ չեն նաև կանայք և տարեցները, ակնհայտ բռնության է ենթարկվել, կան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացած բազմաթիվ քաղաքացիներ:
Առանձնահատուկ ուշադրության է արժանի ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը, որն այսօր արդեն աննախադեպ դրսևորումներ ստացավ: Ոստիկանության հակաօրինական գործողությունների փաստերն արձանագրված և փաստագրված են բազմաթիվ լրատվամիջոցների կողմից:
Անգամ արձանագրվել է դեպք, երբ քաղաքացին բարձրախոսով ոստիկանությանն իրազեկել է խաղաղ ակցիայի ավարտի մասին, սակայն նույնիսկ դրանից հետո ոստիկանները ֆիզիկական բիրտ ուժ կիրառելով մայթերից քաղաքացիներին ապօրինի բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ:
«Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է բողոքի խաղաղ ակցիաներ իրականացնող քաղաքացիների և անձեռնմխելիությամբ օժտված ԱԺ պատգամավորների նկատմամբ ոստիկանության նման կեցվածքը:
Ակնհայտ է, որ իրավապահ համակարգը կոնկրետ հանձնարարականներ է ստացել ամեն գնով սեփական աթոռը պահել փորձող այս իշխանություններից, իսկ նման գործելաոճն իշխանությունների՝ հոգեվարքի մեջ գտնվելու հերթական ապացույցն է:
«Հայրենիք» կուսակցությունը մայիսի 18-ին տեղի ունեցած դեպքերի առնչությամբ դիմում է ոստիկանության ծառայողներին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց, գործել բացառապես օրենքի և օրինականության շրջանակներում:
«Հայրենիք» կուսակցությունը դիմում է նաև միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին՝ այդ թվում ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական ներկայացուցչություններին՝ ակնկալելով հստակ գնահատականներ:
Հետևողական ենք լինելու բռնության յուրաքանչյուր դեպքի բացահայտման ուղղությամբ, իսկ ՀՀ քաղաքացու, խաղաղ ցուցարարի նկատմամբ ապօրինի գործողություններ կատարողները պատասխան են տալու օրենքի ողջ խստությամբ»։

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
5215:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
8913:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
12208:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
168Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
340Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
41607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
83107.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
50206.11.2026, 12:24