Թուրքիան նախապայման է դրել Շվեդիայի առջև

Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ Անկարայի հիմնավորված մտահոգությունները չեն լուծվել։ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու այս պայմանն անվանել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը շվեդական Expressen թերթի հոդվածում։
«Այնպիսի երկրները, ինչպիսին Թուրքիան է, որոնք հայտնվել են ահաբեկչության թիրախում, քրտնաջան աշխատում են այդ երկակի ստանդարտները վերացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով այս պատմությունը՝ Թուրքիայի համար անընդունելի կլինի դիտել, թե ինչպես է Շվեդիան փորձում անդամակցել ՆԱՏՕ-ին՝ չվերանայելով իր դիրքորոշումը»,- պարզաբանել է Թուրքիայի ղեկավարի ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Անկարայի համար պարտադիր պայման է, որ Շվեդիան դադարի քաղաքական ապաստան տալ նրանց, ովքեր «հանցագործություններ են կատարել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ»։ Ալթունը հարցադրում է կատարել՝ շվեդները կկիսեի՞ն այս դիրքորոշումը «եթե թուրքական կառավարությունը պատսպարեր Ստորտորգետի հարձակման համար պատասխանատու ահաբեկչական կազմակերպությանը»։
«Շվեդիան չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի դեռ չլուծված են Թուրքիայի արդարացի մտահոգությունները։ Եթե Շվեդիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը հարձակման դեպքում կպաշտպանի իրեն, ապա պետք է ընդունի այս փաստը»,- եզրափակել է Ալթունը։

«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
5215:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
8913:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
12208:54
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
168Երեկ, 21:24
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
340Երեկ, 16:25
«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
41607.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
83107.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
50206.11.2026, 12:24