«Արդյո՞ք բոլոր հայերը, ովքեր Հայաստանից դուրս են գտնվում, սփյուռքահայ են»․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանի գրառումը. «Իսկ դուք գիտե՞ք, որ ժամանակին «հայկական սփյուռք» է համարվել Սովետական Միությունից դուրս գտնվող հայաբնակ վայրերի ամբողջությունը:
Շատ հաճախ տարաձայնությունները և վեճերը ծագում են միևնույն բառը տարբեր իմաստմերով ընկալելու պատճառով։ Օրինակ՝ ես վստահ եմ, որ եթե «հայկական սփյուռքի» վերաբերյալ մենք գոնե Վիքիպեդիայում նշածի մակարդակում ունենք որոշակի ընդհանրական պատկերացում և մոտեցում, ապա սփյուռքահայի՝ որպես մարդու, որպես իրավական կատեգորիայի, վերաբերյալ այդ պատկերացումները շատ տարբեր են։
Ո՞վ է սփյուռքահայը։
Արդյոք բոլոր հայերը, ովքեր Հայաստանից դուրս են գտնվում, սփյուռքահա՞յ են։
Արդյոք համայնքային (ինստիտուցիոնալ) բնակությունը պարտադիր է, թե համայնքից զատ նույնպես սփյուռքահայ է։
Արդյոք ՀՀ անձնագիր ունեցողը սփյուռքահայ է։
Սփյուռքահայ է, արդյոք, երկքաղաքացին։
Իսկ եթե Հայաստանում էլ տուն ունի, էլի սփյուռքահա՞յ է, իսկ տարվա մեջ ինչքան պիտի ապրի Հայաստանում, որ չհամարվի սփյուռքահայ։
Արդյոք հետսովետական տարածքի հայերը սփյուռքահա՞յ են, թե՞՝ ոչ։ Եթե՝ այո, ապա Ջավախքի հայերը սփյուռքահա՞յ են։
Իսկ եթե Արցախը չենք ճանաչել որպես Հայաստանի մաս, արդյոք սփյուռքահայ են արցախցիները։
Իսկ եթե Արցախը ճանաչվի անկախ պետություն ու մարդիկ չուզենան չմիանալ Հայաստանին, արդյոք, սփյուռքահայ կլինեն արցախցիները։
Իսկ աշխատանքային էմիգրանտները սփյուռքահա՞յ են։
Իսկ Պարսկաստանի հայերը սփյուռքահա՞յ են, որոնք գրեթե հազար տարի է ապրում են Պարսկաստանում։
Իսկ համշենայաերը սփյուռքահա՞յ են։ Չէ՞ որ նրանք էլ ապրում են իրենց պատմական հայրենիքում։
Հայաստանի սահմանից երեք կիլոմետրի հեռու գտնվող իմ հայկական գյուղի հայը սփյուռքահա՞յ է։
Գրեք՝ ո՞վ է ձեզ համար/մեզ համար սփյուռքահայը։

«Աշխարհի միակ մարդը, ով լճում կամ ծովում լողալուց հետո բաղնիքի խալաթ է հագնում»․ Էդգար Ղազարյան
5502:06
«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
7800:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
70Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
84Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
89Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
95Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
81Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
73Երեկ, 21:06