«Որքա՞ն կարելի է հույսը դնել Արևմուտքի կամ Ռուսաստանի խղճի վրա». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ դեռ բանակցություններ էին, Արևմուտքը կողքից նայողի դերում էր. բանակցային գործընթացի դիրիժորությունն անխոս հանձնել էր Ռուսաստանին և զբաղվում էր այլ տարածքներով, որոնք շատ ավելի մոտ էին իրեն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով:
Երբ պատերազմ էր, Արևմուտքը կողքից նայողի դերում էր. հատուկենտ խոսքեր հնչեցին՝ ցավակցության և նաև հորդորի, թե դուք ինքներդ կարող եք ձեր հարցերը լուծել: Ասել է, թե՝ էլի թողնված էր Ռուսաստանին:
Երբ պատերազմի հետևանքով կա ջախջախված Ղարաբաղ, մասնատվող Հայաստան, Արևմուտքն ասում է՝ Ղարաբաղ չկա, կա մի էթնիկ հանրույթ Ղարաբաղ կոչվող տարածքում, իսկի Հայաստան էլ չկա, այլ կան տարածաշրջանային և միջազգային շահեր, որոնց ոտքի տակ Հայաստանը պարտավոր է գորգ դառնալ:
Իսկ Արևմուտքի քաղաքակիրթ ժպիտներից հալվող ոմանք, որ չգիտես՝ ինչով պայմանավորված հույսեր ունեին, Միշելի հայտարարությունից հետո գրում են, թե 30 տարի այսպես ու այնպես ու դուք ուզում էիք, որ մեզ շահավետ լուծում առաջարկվե՞ր: Կամ էլ թե՝ ամեն ինչ որոշվում է Ուկրաինայում:
Հարց. որքա՞ն կարելի է անիրատես լինել, փակ աչքերով ապրել, խաղալ ժողովրդի զգացմունքների հետ ու Հայրենիքի տարածքների հաշվին: Որքա՞ն կարելի է հայացքն այս ու այն կողմ թեքել ու փրկիչ փնտրել դրսում:
Որքա՞ն կարելի է հույսը դնել Արևմուտքի կամ Ռուսաստանի խղճի թե ըմբռնումի վրա, չհասկանալ, որ ոչ մի երկիր մեր փոխարեն մեր շահերը չի պաշտպանելու»:

«Ինչու է նենգափոխվում իրականությունն ու փորձ արվում ստեղծել պատրանք»․ Հակոբ Բադալյան
7003:06
«Նման քայլ կարող էին ձեռնարկել նաև թուրքական կամ ադրբեջանական հատուկ ծառայությունները»․ Արմեն Այվազյան
8900:54
«Նիկոլ, կարո՞ղ է Ալիևն է հիմար բովանդակությամբ sms ուղարկել ու պարտադրել, որ ՄԱԿ-ի ամբիոնից արտասանես»․ Գագիկ Համբարյան
9400:18
«Ընդամենն ամիսներ առաջ Փաշինյանն ասում էր, թե ադրբեջանցիների վերադարձի թեման փակված է»․ Արմեն Հովասափյան
98Երեկ, 23:48
«Ադրբեջանը պաշտոնապես լեգիտիմացրեց ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված իր ռազմավարությունը»․ Տաթև Զորյան
113Երեկ, 23:12
«Մենք կորցնում ենք նաև արդարության ու ճշմարտության ձայնը, որ պիտի հնչեր միջազգային հարթակներում»․ Լիաննա Գասպարյան
88Երեկ, 22:54
Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Անքորիջի պայմանավորվածություններին
153Երեկ, 22:19
«Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար»․ Տիգրան Աբրահամյան
86Երեկ, 21:54