«Բրյուսելի նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է». Ժիրայր Սեֆիլյան

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը կհեռացվի մեր կամ ադրբեջանական շահերի հաշվին. որոշողը մենք ենք
Բրյուսելում ոչ մի նոր բան տեղի չի ունենում։
Բրյուսելը, առանց Մոսկվայի կազմած ռուս-թուրքական բովանդակությունը փոփոխելու, նրանից խլում է հայ-ադրբեջանական հակամարտության կառավարումը։
Բրյուսելի առաջնահերթ և հիմնական նպատակը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելն է։
Զուգահեռաբար, ի տարբերություն Մոսկվայի, նա չունի հակամարտության շուտափույթ հանգուցալուծման նպատակ։
Մոսկվայի համեմատությամբ Բրյուսելի նախաձեռնության մեջ մեզ համար շահավետն այն է, որ վերջինիս պարագայում մենք ժամանակ ու հնարավորություն ենք ձեռք բերում՝ ձևավորելու 2020թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունը չեղարկող ազգային իշխանություն, մասնակցելու Ռուսաստանի հեռացման ու տարածաշրջանի վերաձևման գործընթացին և, այդպիսով, դուրս գալու առկա աղետալի ընթացքից։
Եթե մենք չօգտագործենք այդ ժամանակն ու հնարավորությունը, ապա առկա ընթացքը կհասնի իր տրամաբանական ավարտին և Ռուսաստանը տարածաշրջանից կհեռացվի մեր շահերի հաշվին։
Եվ, ընդհակառակը, եթե օգտագործենք, ապա Ռուսաստանը կհեռացվի ադրբեջանական շահերի հաշվին»։

«ԱՄՆ ռազմածովային ուժերը 1000 կմ հեռացել են Իրանի ափերից». ԻՀՊԿ
209:01
«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
10003:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
17601:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
137Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
261Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
266Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
264Երեկ, 10:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
143Երեկ, 09:18