«Առայժմ լուծվում է Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու միջանկյալ խնդիրը». Արթուր Այվազյան
![]() 341 Երեքշաբթի, 24 մայիսի, 2022 թ., 15:36 ԱԺԲ անդամ Արթուր Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի, բնականաբար նաև տարածաշրջանի խնդրով գրեթե 30 տարի գործում էր եռանախագահություն՝ Ռուսաստան, Ամերիկա և Եվրոպա՝ ի դեմս Ֆրանսիայի: Ռուսաստանը, ստանալով Չինաստանի աջակցությունը, որոշեց Եվրոպայի և Ամերիկայի գլխի վրայից թռնել, նախահարձակ եղավ և 2020թ. տարածաշրջան հրավիրելով Թուրքիային փորձեց կիսել նրա հետ ավարը: Գրեթե ստացվում էր, սակայն Ուկրաինան խաղաքարտերը խառնեց: Եվրոպան այժմ անցել է տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման և այդտեղ սեփական տիրապետությունը հաստատելու գործին: Տիրում է խառնաշփոթ, հայությունը մտածում է՝ ի՞նչ տարբերություն, թե ով կլինի գործի գլխին, եթե արդյունքը գրեթե նույն է ստացվում: Բայց, կարծեք թե մոռանում ենք երրորդ ու ամենահզոր նախագահողի՝ Ամերիկայի (անգլոսաքսեր) մասին, որն իր խոսքը վերջում է ասելու: Պարզապես այժմ դեռ լուծվում է Ռուսաստանին տարածաշրջանից վտարելու միջանկյալ խնդիրը, անհրաժեշտություն չկա առաջին ջութակի դերի ստանձնումը: Սակայն մինչ այդ մենք պարտավոր ենք հստակ ձևակերպել մեր անելիքները: Եթե շատ սեղմ, ապա առաջնահերթորեն դրանք են ապագաղութացումը և պետականորեն Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդության ընդունումը»: Աղբյուրը` Արթուր Այվազյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
