«Ով դեմ է այդ փաստաթղթին, դեմ է Հայաստանին և Արցախին»․ Ի․ Սաղաթելյան
![]() 281 Շաբաթ, 28 մայիսի, 2022 թ., 20:36 «Մի քանի օր առաջ հայտարարեցինք, որ հրավիրում ենք ԱԺ արտահերթ նիստ մեր օրակարգով»,- այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ, հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Տեքստի հիմնական դրույթները հետևյալն են․ չի կարող լինել որևէ լուծում, որի պարագայում Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, չի կարող տեղի ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ, քանի դեռ Ադրբեջանի զորքերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տածքում, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել Ցեղասպանության միջազգային ճանաչման ընթացքը չեղարկելու կամ Ցեղասպանության ուրացման հաշվին։ Պահանջել ենք նաև հստակ հայտարարել, որ Հայաստանի ինքնիշխան և ամբողջական տարածքից որևէ զիջում չի լինելու Ադրբեջանին, Հայաստանի տարածքում չի լինելու որևէ ճանապարհ միջազգային տրամաբանությամբ»,- նշեց նա։ «Երեկ երեկոյան հայտարարել են, որ չեն գալու, որովհետև պատրաստվում են հանձնել երկիրը։ Մենք հայտարարել ենք, որ ամսի 3-ը լինելու է ձեր քաղաքական գերեզմանը, որովհետև այն հայանպաստ փաստաթուղթը, որը դրված է սեղանին, որևէ հայ մարդ չունի որևէ բացատրություն այդ փաստաթղթին չմիանալու»,- ասաց Սաղաթելյանը։ «Առաջիկա օրերին մեր պայքարը կառուցվելու է դրա շուրջ։ ՀՀ բոլոր պետական հաստատությունները՝ հոգևոր, քաղաքական, մշակութային, ակադեմիական բոլոր խավերը, էլիտաները, հասարակական կազմակերպությունները պետք է հստակ արտահայտեն դիրքորոշում՝ կա՛մ կողմ են, կա՛մ դեմ են։ Սա է ջրբաժանը։ Ով որ դեմ ա այդ փաստաթղթին, դեմ ա Հայաստանին ու Արցախին»,- հավելեց նա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
