Իրավապահ համակարգում Ապարանի դեպքերի մեղավորներին են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում երեկվանից ակտիվորեն քննարկվում է Ապարանի կրակոցների հարցը: Մասնավորապես, կոնկրետ բարձրացվել է իրավապահների անգործության կամ իրավիճակին չտիրապետելու հարցը:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, Ապարանում միջադեպի մասնակիցները մի քանի օր շարունակ խնդիրներ են ունեցել միմյանց հետ, տարբեր տեղերում հանդիպել, հաշիվներ են պարզել, և վերջնարդյունքում տեղի է ունեցել մարդասպանություն: Ակտիվորեն քննարկվում է, թե որ մարմնի որ ղեկավարի անգործության պատճառով տեղի ունեցան կրակոցներ, ինչու իրավապահ համակարգի ներկայացուցիչներին չի հաջողվել մի քանի օր շարունակ ընթացող բախումները վերահսկել, որ իրավիճակն այդպիսի հանգուցալուծում չունենար:
Հիշեցնենք, որ հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը ևս ծանր է: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 32-ամյա տղամարդն է իր մոտ գտնվող հրացանից կրակոցներ արձակել իրենց հետ վիճաբանող անձանց ուղղությամբ:

Փաշինյանն ասել էր, որ իր արձանը պետք է Բաքվում կանգնեցնեն. «Հրապարակ»
509:06
«Աշխատանքային այցով մեկնում եմ Փարիզ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2008:54
«Մարիոթ»-ում հայտնաբերված վտանգավոր սննդի համար՝ անպատժելիություն․ «Ժողովուրդ»
2508:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3108:24
«Տարիներ շարունակ նույնը կատարվում է ԱՄՆ Արևմտյան թեմի դիմաց»․ Սերոբ քահանա Ազարյան
8903:06
«Մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը ժողովրդագրական ճգնաժամն է»․ Վահագն Չախալյան
9802:06
«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
10701:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
11000:12