«Վզի մասով առանձին մեկնաբանություն չեմ կարող տալ». ՔՊ-ական պատգամավոր

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը։ «Ձայնագրությունը լսելու արդյունքում կա մտահոգություն, բնականաբար: Դատախազությունն ուսումնասիրում է այն, պետք է խնդրեմ՝ սպասել: Բառապաշարի հետ կապված առանձնապես ասելիք չունեմ, ձայնագրությունը հրապարակվային է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Ո՞ւմ կամ ի՞նչը նկատի ուներ Ջհանգիրյանը, երբ ասում էր՝ ես էդ պիտի անեմ, էդ իմ վզին դրած ա, էդ իմ պարտքն եմ համարում հարցին՝ ՔՊ-ականն այսպես պատասխանեց. «Վզի մասով առանձին մեկնաբանություն չեմ կարող տալ որևէ առանձնահատուկ, արդեն ասացի՝ մանրամասները դատախազությունը կքննի, տեղեկատվություն կհրապարակվի, այնուհետև, եթե կարիք լինի, կհնչեցնենք քաղաքական մեկնաբանություն»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
4313:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
8409:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
14201:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
13600:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
13800:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
13200:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
103Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
102Երեկ, 23:12