«2001թ-ին թուրքական Գլխավոր շտաբը ՀՀ-ի դեմ ռազմական գործողության պլան էր մշակել». Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Որոշ հիշողությունից զուրկ դեգեներատներ ամեն առիթի ասում են, թե իբր Թուրքիայից Հայաստանի անվտանգության նկատմամբ երբեք սպառնալիք չի եղել։
Եթե մի կողմ թողնենք Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերի ժամանակ ՀՀ ներխուժելու թուրքական սպառնալիքը, որին անմիջապես արձագանքեց Ռուսաստանը և ԱՄՆ-ն, կա ավելի թարմ օրինակ։
2019 թվականին Nordic Monitor-ը հրապարակեց բացահայտում, որը վերաբերում էր Թուրքիայի զինված ուժերի՝ Հայաստանի դեմ նախատեսված ռազմական գործողության պլանին՝ «ALTAY» ծածկանվամբ։
Nordic Monitor-ը, հայտնել էր, որ իր ձեռքում հայտնվել է թուրքական Գլխավոր շտաբի գաղտնի փաստաթուղթ, ըստ որի՝
«ALTAY» անունով ռազմական գործողության պլանը մշակվել էր 2001 թ. հուլիսի 13-ին։
Այն նախատեսված էր որպես Հայաստանի դեմ հարձակողական գործողության ընդհանուր պլան։
Թուրքիայի 2-րդ մարտավարական օդուժի հրամանատարությունը դրա շրջանակում մշակել էր առանձին օդային գործողության պլան՝ «OĞUZTÜRK» ծածկանվամբ։
2016 թ. թուրքական զինվորական տեսչությունը հայտնաբերել էր, որ այդ պլանի որոշ գաղտնի էջեր անհետացել էին Աքընջը ավիաբազայի փաստաթղթերի պահպանման բաժնից։
Այնուհետև սկսվել էր հետաքննություն։
Փաստաթղթում թերևս ամենակարևոր կետերից մեկը այն էր, որ 2016 թ. կազմված ներքին զեկույցում նշվում էր, որ ALTAY պլանը դեռևս վավեր էր։
Այսինքն՝ հրապարակման ամենաուշագրավ մասը ոչ միայն այն էր, որ 2001-ին մշակվել և հաստատվել է նման պլան, այլ այն, որ 2016-ի փաստաթուղթը այն ներկայացնում էր որպես դեռևս վավեր ռազմական պլան։
Հիմա մեկ այլ հետաքրքիր տեղեկություն, որ հրապարակել էր Nordic Monitor-ը 2020 թվականին։ Ըստ այդ հրապարակման Թուրքիան համարում էր, որ Հայաստան–Ադրբեջան պատերազմի դեպքում Ռուսաստանը կարող է աջակցել Հայաստանին, և այդ պատճառով Թուրքիան պետք է աջակցեր Ադրբեջանին՝ ռազմական պատրաստության և համատեղ զորավարժությունների միջոցով։ Սա 2016 թվականի ռազմական հրահանգն էր, որը ընդունել էր Թուրքիայի ԶՈՒ-ն, ըստ հրապարակման։
Այս երկու փաստաթղթերը միասին հաստատում են, որ թուրքական ռազմական պլանավորումը Հայաստանի ուղղությամբ ո՛չ միայն տեսական մակարդակի հարց էր, այլև պրակտիկ և կազմվել ու գործադրվել են Հայաստանի դեմ ռազմական գործողության պլանավորման փաստաթղթեր և միաժամանակ տարածաշրջանային պատերազմի վերաբերյալ առանձին ռազմավարական գնահատականներ»:

ԱՄՆ-ի երրորդ ավիակիրն է ժամանել Մերձավոր Արևելք
34Երեկ, 23:55
«Պետություն-մասնավոր համագործակցությո՞ւն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ». Անուշ Պողոսյան
22Երեկ, 23:48
Իրանը Հորմուզի նեղուցի վրա խոցել է ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք
38Երեկ, 23:43
Սաուդյան Արաբիայում հայտնաբերվել են անսովոր երկրաչափությամբ առեղծվածային քարե շրջաններ (լուսանկար)
56Երեկ, 23:30
Ղրիմի կամուրջը զգալի վնասներ է կրել Ուկրաինայի ԶՈՒ հարվածի հետևանքով․ կամարը թեքվել է
69Երեկ, 23:19
Աննա Հակոբյանն ու Սրբուհի Գալյանը ներկա են եղել ընտանեկան բռնության թեմայով բանավեճին
61Երեկ, 22:42
Վաղարշապատի ասֆալտը շերտ-շերտ պոկվում է (տեսանյութ)
72Երեկ, 22:12
«Ներողություն եմ հայցում պարոն Մուրազիից». Տիգրան Խզմալյան
95Երեկ, 21:54