ՔՊ-ի մութ տրամադրությունները բացահայտում են յուրայինները. «Հրապարակ»
![]() 243 Ուրբաթ, 24 հունիսի, 2022 թ., 09:18 «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն՝ ի դեմս Վահագն Հովակիմյանի ու ևս 3 ՔՊ-ականի, նախաձեռնել է Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ իրականացնել։ Նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրված, երեկ էլ իշխանությանն առընթեր ՀԿ-ների և արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում լսումներ էին անցկացնում։ Ինչպեսև գրել էինք՝ ՔՊ-ն հերթական անգամ ԸՕ-ն վերաձևում է իր «հագով»․ նախագծի հիմնական բանախոս Վահագն Հովակիմյանը լսումների ժամանակ՝ բացման խոսքում ասաց, թե իբր փոփոխությունների անհրաժեշտությունն առաջ է եկել 2021 թվականի խորհրդարանական և ապա՝ անցած տարեվերջի ՏԻՄ ընտրություններից հետո, և որ լրացումներն ավելի շատ տեխնիկական բնույթ են կրում։ Սակայն քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ իշխանությունը ՔՊ-ն այնպիսի տեսքի է բերում, որ առաջիկա ընտրություններին կարողանա ավելի անարգել զավթել իշխանությունը՝ անգամ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է։ Կարճ ասած՝ ՏԻՄ ընտրություններից որոշել են դասեր քաղել և հարթել բոլոր օրենսդրական և իրավական խոչընդոտները, որոնք բարդացնում են իշխանությունն ընդդիմությունից խլելու գործընթացը: ՔՊ-ականների հակաժողովրդավարական, խայտառակ փոփոխություններն այնքան ցցուն էին, որ դրանց վրա աչք փակել չկարողացավ անգամ իշխանությունների մոլի պաշտպան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը։ Նրա և Վահագն Հովակիմյանի հարցուպատասխանը ջրի երես հանեց իշխանության անգրագետ, երեսպաշտ պահվածքը, թե ինչպես էին մի ժամանակ փնովում Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությունը, որն օրենսդրական ճանապարհով պարարտ հող էր ստեղծել քաղաքական առևտրի համար, մասնավորապես՝ համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում էր գաղտնի քվեարկությամբ, եւ տարիներ առաջ՝ 2016-ին, Վանաձորի ընտրություններից հետո այդպես էլ հանելուկ մնաց, թե ընդդիմադիր կոչվող խմբակցություններից որ մեկն էր իր վճռորոշ քվեով նպաստել Մամիկոն Ասլանյանի ընտրությանը, այն պարագայում, երբ «Լուսավոր Հայաստանը»՝ ի դեմս Քրիստ Մարուքյանի, ամենաշատ ձայներն էր տարել։ Հիմա, նոր փոփոխություններով՝ ՔՊ-ն ուզում է կրկին վերադառնալ նախկին արատավոր համակարգին և ավագանու նիստում համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությունը դարձնել գաղտնի։ Ուշագրավ է, որ նախագծում որևէ հիմնավորում չի ներկայացվում, թե ինչու է արվում այդ փոփոխությունը։ Իսկ Դանիել Իոաննիսյանի հարցերին ի պատասխան՝ նախաձեռնող Հովակիմյանը կմկմում էր, «կռուտիտներ» անում՝ այդպես էլ հստակ չպատասխանելով բուն հարցին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
15501:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20000:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
369Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
847Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
429Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1123Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1034Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
901Երեկ, 14:24
