Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել հույն դիվանագետների

Ռուսաստանում Հունաստանի դեսպանատան 8 դիվանագիտական աշխատակիցներ պերսոնա նոն գրատա են հայտարարվել, նրանք պետք է ութ օրվա ընթացքում լքեն Ռուսաստանի Դաշնության տարածքը։ Այս մասին երկուշաբթի՝ հունիսի 27-ին, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանում Հունաստանի դեսպան Եկատերինա Նասիկան կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Նրան խիստ բողոք են ներկայացրել այն քաղաքականության կապակցությամբ, որը ՌԴ նախարարությունում որակել են՝ որպես «հունական իշխանությունների առճակատման կուրս Ռուսաստանի նկատմամբ»։ Խոսքը «Կիևի ռեժիմին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման և Հունաստանում ռուս դիվանագետներին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին է», ասվում է հայտարարության մեջ։
Մոսկվան նաև այլ քայլեր է ձեռնարկում Ռուսաստանում Հունաստանի ներկայացուցչությունների աշխատանքի հետ կապված։ Գործողության էությունը չի նշվում։
Հունաստանը չի դադարեցնի ռուսաստանցիներին վիզաների տրամադրումը:
Ավելի վաղ Աթենքում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Մասլովը հայտարարել էր, որ Հունաստանի իշխանությունները դադարեցրել են շփումներն այս երկրում ՌԴ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության հետ։ Դիվանագետը հորդորել է Հունաստանում արձակուրդներ պլանավորող ռուսներին «զգույշ լինել»:
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ATOR) կայքում հունիսի 25-ին հաղորդվել է, որ Հունաստանի վիզաների կենտրոնները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։ Փաստաթղթերի ընդունման կասեցում չի լինելու, ինչի մասին հաղորդվել էր մեկ օր առաջ, նշել է ATOR-ը։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
23604.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
25104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
24804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
27204.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
26203.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
28803.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
28303.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
68502.11.2026, 20:00