Շվեդիան և Ֆինլանդիան կփոխեն օրենսդրությունը՝ Թուրքիայի պահանջով

Շվեդիայի և Ֆինլանդիայի իշխանությունները համաձայնում են Թուրքիայի պայմաններին, որոնք առաջ է քաշել Անկարան՝ որպեսզի համաձայնի այս երկու երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այսպիսով, նրանք կհամագործակցեն Թուրքիայի Հանրապետության հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Մասնավորապես, նրանք պարտավորվում են չաջակցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), ինչպես նաև իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի (FETO) կազմակերպությանը։
Ինչպես հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից, Շվեդիան և Ֆինլանդիան, Մադրիդում կայացած բանակցությունների արդյունքներով, նաև պարտավորվել են դուրս գալ թուրքական պաշտպանական արդյունաբերության դեմ էմբարգոյի քաղաքականությունից։ Հանուն ՆԱՏՕ-ին միանալու՝ Շվեդիան և Ֆինլանդիան կփոփոխեն իրենց ազգային օրենսդրությունը ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Երեքշաբթի օրը Թուրքիան, Շվեդիան, Ֆինլանդիան և ՆԱՏՕ-ն Մադրիդում բանակցություններ են վարել դաշինքին Ստոկհոլմի և Հելսինկիի անդամակցության գործընթացի շուրջ։ Արդյունքում դաշինքը հայտարարեց թուրքական իշխանությունների հետ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին համաձայնության մասին։
Բանակցություններից հետո Հելսինկին, Ստոկհոլմը և Անկարան համատեղ հուշագիր են ստորագրել։ Մինչ այս Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին էին ներկայացրել դաշինքին միանալու իրենց դիմումները։ Սակայն Թուրքիան արգելափակել էր դրանց քննարկման գործընթացի մեկնարկը։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06