Իշխանությունը հերթական անգամ պատրաստվում է հարվածել Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ»
![]() 333 Հինգշաբթի, 30 հունիսի, 2022 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. «Առաջիկա օրերին սպասվող արտահերթ նիստերից մեկում ՔՊ-ն կսղղացնի մի շարք աղմկահարույց նախագծեր, որոնց թվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ ՔՊ-ական պատգամավորներն առաջարկում են ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 հազար դրամով և մեկ տոննայի համար սահմանել 9 հազար դրամ, իսկ ներկրվող կլինկերի տուրքը վերացնել: Հիշեցնենք․ 2019 թվականին ներկրվող ցեմենտի յուրաքանչյուր տոննայի համար սահմանվեց 14 հազար դրամ պետական տուրք: Պատճառն այն էր, որ 2018-ին իրանական ցեմենտի գնի կտրուկ նվազման հետեւանքով ներկրման ծավալները 2017-ի համեմատությամբ 3.5 անգամ աճել էին: Ներմուծվող իրանական ցեմենտը տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ էր առաջացրել, եւ փոփոխությունը տեղական ցեմենտ արտադրողներին պաշտպանելու նպատակով էր իրականացվում: Համենայնդեպս, այդպես էին հայտարարում իշխանականները։ Հիշենք նաև, որ այդ նախագծի քննարկմանը ելույթ ունեցավ նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ պետք չէ խրախուսել իրանական անորակ ցեմենտի ներկրումը և հարվածել տեղական արտադրողին, այսինքն՝ իրեն, քանի որ իրեն է պատկանում «Արարատ ցեմենտ» գործարանը՝ Հայաստանի ամենամեծ ցեմենտ արտադրողը։ Փաստացի ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությունը հարված է լինելու Գագիկ Ծառուկյանի բիզնեսին»:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
