Սկանդալային ձայնագրությունը տեղի է ունեցել «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում. «Հրապարակ»
![]() 271 Շաբաթ, 02 հուլիսի, 2022 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին մամուլի ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց իր և Գագիկ Ջհանգիրյանի՝ 2021թ․ փետրվարին մի ռեստորանում ճաշի սեղանի շուրջ ունեցած զրույցի գաղտնի ձայնագրությունը։ Ասուլիսից հետո մենք Hraparak.am կայքում հրապարակեցինք «Ո՞ր ռեստորանում է տեղի ունեցել սկանդալային ձայնագրությունը» վերտառությամբ հոդված, որտեղ նշել էինք, որ վերոնշյալ հանդիպումը տեղի է ունեցել Երևանի Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկում գտնվող «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում։ Նշել էինք նաև, որ ձայնագրության մեջ լսվում են երաժշտության ձայներ, երբեմն՝ ռաբիս երաժշտության: Մեր այս հրապարակումը ծանր է տարել «Շիրակ» հյուրանոցի տնօրինությունը, որի ներկայացուցիչները նախ զանգերով, ապա խմբագրություն ուղարկված ուլտիմատում-նամակի տեսքով փորձում էին հերքել, թե այդ հանդիպումը տեղի է ունեցել իրենց ռեստորանում՝ նշելով, թե մենք այս հրապարակմամբ արատավորել ենք իրենց ռեստորանի գործարար համբավը։ Մենք փորձեցինք բացատրել, որ ռեստորանը վարկաբեկելու բառ անգամ չկա հրապարակման մեջ, և նման միտում չենք ունեցել։ Իսկ այն, որ գաղտնի ձայնագրությունը տեղի է ունեցել իրենց ռեստորանում, դա չի նշանակում, որ ռեստորանն է գաղտնալսել, իրենց այցելուներից ցանկացած մեկը կարող է սնվելու ժամանակ գաղտնալսել կամ ձայնագրել իրենց խոսակցությունը, դրան ռեստորանի տնօրինությունը չի կարող միջամտել և չի կարող կանխել։ Այնպես, ինչպես ռեստորան այցելող մարդիկ լուսանկարվում են, իրենց լուսանկարները տարածում։ Բայց «Շիրակ» ռեստորանի տնօրինությունում այս պարզ իրողությունը չգիտակցեցին և «Շիրակ» հյուրանոցն աշխատեցնող «Սոզվեզդիե» ՍՊԸ-ի տնօրեն Արտակ Թովմասի Նավոյանի անունից մեզ մի նամակ ուղարկեցին․ «Հայտնում եմ, որ նշված հանդիպումը «Շիրակ» հյուրանոցի ռեստորանում տեղի չի ունեցել ո՛չ 2021թ․ փետրվարի 20-ին, ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ դրանից հետո։ Բացի այդ, «Սոզվեզդիե» ՍՊԸ-ի կողմից նշված ռեստորանը շահագործելու օրվանից և մինչ օրս «ռաբիզ երաժշտությունը» մեր ռեստորանի երգացանկի մեջ երբևէ չի եղել, իսկ հաճախորդների կողմից բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելը մեր ռեստորանում բացառված երևույթ է»։ Բացի այդ, առաջարկել են «դատական հնարավոր ընթացակարգերից խուսափելու համար» մինչև հուլիսի 4-ը հերքել մեր հրապարակած տեղեկությունն ու ներկայացնել առաջարկ՝ «Սոզվեզդիե» ՍՊԸ-ին պատճառված վնասը փոխհատուցելու չափի մասին։ Ինչպես ասում են՝ թան էլ չէ, փրթած մածուն։ Այսինքն՝ հյուրանոցի տնօրինությունը կարծում է, թե նշված հրապարակումը ՍՊԸ-ի համար առաջացրել է ֆինանսական բացասական հետեւանքներ, որը պետք է փոխհատուցի «Հրապարակը»։ Նա հաստատեց մեր տեղեկությունը՝ բառացիորեն նշելով հետևյալը․ «Ես միանշանակ պնդում եմ, որ նշված հանդիպումը, բանակցությունը տեղի է ունեցել հենց այդ ռեստորանում՝ «Շիրակ» հյուրանոցի առաջին հարկի ռեստորանի առանձնացված սրահներից մեկում։ Երաժշտությունն էլ մենք չենք բերել, ես չեմ էլ նկատել այդ ժամանակ երաժշտությունը, հետո ձայնագրության մեջ եմ նկատել, որ երաժշտություն կա»։ Հետո նորից շեշտեց, որ խոսքը Զաքյան-Խորենացի խաչմերուկում գտնվող «Շիրակ» հյուրանոցի առաջին հարկում գտնվող ռեստորանի մասին է՝ Փաստաբանների պալատի շենքից մի քիչ ներքև»: Մանրամասները՝ թերթի համարում: |
«Անգամ «անձնական կյանք» բառակապակցության իմաստը չի հասկանում». Արմինե Օհանյան
3302:06«Այս պահին չենք տեսնում իմփչմենթի իրատեսական հնարավորություն». Լևոն Քոչարյան (տեսանյութ)
10001:18«Արա Զոհրաբյանին և Արման Թաթոյանին թիրախավորելը քաղաքական բնույթ է կրում». Դավիթ Անանյան
9101:12«Իշխանություն կոչվածի ամենամեծ հանցանքը Հայ Առաքելականեկեղեցին որպես սովորական մի «հիմնարկ-ձեռնարկություն» ներկայացնելն է». Վահե Սարգսյան
10601:06«Մեր ձեռքի տակ է Միքայել Աջապահյանի կողմից ամեն օր վարված օրագիրը». ՔԿ նախագահ
14501:00«ԱԱԾ-ի հետ համատեղ առաջիկայում նաև դատավարական կարգավիճակներ կտանք այլ մասնակիցների». Արթուր Պողոսյան
9600:54«Պիտի պարզենք հանցավոր խմբի ֆինանսավորման աղբյուրները». Արթուր Պողոսյան
12600:48«Ինչո՞ւ հիմա որոշեցիք բացահայտել և ձերբակալել». հարց՝ ՔԿ նախագահին
10000:42