«Արդար չէ, որ ռեժիմի զոհերը տառապեն, իսկ ռեժիմը «թեժ կայֆեր» անի»․ Ս․ Սաֆարյան
![]() 287 Կիրակի, 03 հուլիսի, 2022 թ., 19:06 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը․ «Շատերը գիտեն կամ կհիշեն իմ բավական տարբերվող մոտեցումը 2016-ին Սասնա ծռերի ռազմական ապստամբության վերաբերյալ։ Թե այն ժամանակ, թե այժմ դեմ եմ, որ քաղաքական խնդիրները հանգուցալուծվեն ուժային տարբերակով։ Դեմ եմ, որովհետև անցումագիտության բազում օրինակներից գիտեմ, թե ինչպիսի վատ հետևանքներ են ունենում դեպի ժողովրդավարություն անցում կատարող պետությունների համար նման նախադեպերը։ Այն ժամանակ էլ համոզված էի, որ խաղաղ եղանակով իշխանափոխության տարբերակները սպառված չեն, ինչն ապացուցեց Թավշյա հեղափոխությունը, այժմ՝ երբ երկրում ազատ ընտրություններ են տեղի ունենում, առավել քան երբևէ կմերժեմ ռազմական սցենար։ Այդուհանդերձ, այն ժամանակ էլ համարել եմ, որ Սասնա ծռերի դեմ ոչ մի ուժային գործողություն չպետք է տեղի ունենա, ինչպես որ ցանկանում էին արտաքին ու ներքին որոշ ուժեր, և իմ հրապարակային ուղերձներն այդ շրջանում եղել են այն, որ իշխանություններին բացատրվի դրա ծանր հետևանքները պետության, Արցախյան խնդրի բեռ և լեգիտիմության խայտառակ պակասորդ ունեցող իշխանությունների համար։ Իմ այս դիրքորոշումը, գիտեմ, որ դուր չի եկել Սասնա ծռերի որոշ համակիրների, բայց ես դրանով չեմ առաջնորդվել, այլ իմ խղճով, պետականության համար միջնաժամկետ, երկրաժամկետ ցնցումների ռիսկեր չստեղծելու գիտակցումով։ Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
