«Երբ Ծառուկյան Գագիկը որոշեց 16 հարկանի լյուքս հյուրանոց կառուցել, կրկին գործում էր օրինականության դաշտից դուրս». Հակոբ Կարապետյան
![]() 266 Երկուշաբթի, 11 հուլիսի, 2022 թ., 10:30 «Փաստերի ստուգման հարթակի» գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Երբ Ծառուկյան Գագիկը զավթեց Երևանի Օղակաձև զբոսայգու մի ահռելի հատված ու տեղը զռլամա օբյեկտ սարքեց, նա գործում էր ՀՀ օրենքներին դեմ ու ի հեճուկս հանրային կարծիքի։ Ու ոչ միայն բուն էդ տարածքն է հիմա պղծված՝ այգու փոխարեն հեկտարով շենք ու կայանատեղի է, այլև շրջակայքում մնացած կանաչ տարածքն է անհրապույր տեղ դարձել՝ լողավազաններից տարածվող քլորի հոտն անտանելի է դարձնում էդտեղ զբոսանքը։ Երբ Ծառուկյան Գագիկը Երևանի սրտում՝ Կինո Մոսկվայի դիմաց, էլի արհամարհելով էս քաղաքի պատմությունն ու քաղաքացիների հարմարավետությունը, որոշեց 16 հարկանի լյուքս հյուրանոց կառուցել, կրկին, գործում էր օրինականության դաշտից դուրս․ շենքի առաջին մի քանի հարկերն առանց շինթույլտվության էր կառուցվում, մինչև չկանխվեց ապօրինությունը։ Ու էդպես, տասնյակ ու տասնյակ դեպքեր։ Բայց դա արվում էր 2018-ի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից առաջ։ Ըստ էության՝ սա դասական «շնաբարոդուրսպրծուկ» վարքագիծ էր, եթե հետևենք հեղափոխության առաջնորդի սահմանումներին։ Բայց արի ու տես, որ առաջնորդը 2022-ին խրախուսում է էդ վարքագիծը։ Ինչ ունենք հիմա․ մի նախագիծ, որը դեմ է ազգային եկեղեցու, ազգային մշակույթի հազարամյա ավանդույթին։ Նախագիծ, որի գեղարվեստական արժանիքները խիստ կասկածելի են, բայց որը կառավարության նախնական հավանությանն է արժանացել։ Բայց էդ ամենին գումարած, պարզվում է, որ նախագիծն ի սկզբանե արվում է նաև ՀՀ օրենսդրության խախտումներով։ Առանց թույլտվության, միայն բանավոր «դաբռոյի» հիման վրա սկսել են ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ անել, այն դեպքում, երբ տարածքում բրոնզեդարյա հուշարձաններ կան։ Ծառուկյան Գագիկին փոխելու փորձեր անելն անիմաստ է․ այն, ինչ արվում է, նրա բնույթն է ու էությունը։ Բայց ես ամեն դեպքում հույս ունեմ, որ մեր գործող իշխանությունը կվերադառնա իր երբեմնի հռչակած արժեքներին՝ այն է, օրենքի գերակայություն, իրավահավասարություն և հանրային համերաշխություն։ Անօրինականություն, հազարամյա ավանդույթի պղծություն չպետք է լինի»։ Աղբյուրը` Հակոբ Կարապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
