««Սահմանի բացման» ֆարսը Արևմուտքի հետ համաձայնեցված չէր». Արա Արայան
258
Երեքշաբթի, 12 հուլիսի, 2022 թ., 17:24
Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ այսպես, Պուտինը գալիք շաբաթ Իրանում հանդիպելու է Իրանի նախագահի և Էրդողանի հետ: Էրդողանը հայտարարել է, որ «եկել է ժամանակը ցորենի միջանցք բացելու համար», նկատի ունեն ուկրաինական ցորենը: Օրեր առաջ Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարվում է, որ ամենամոտ ժամկետում պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, ԲԱՅՑ երրորդ երկրների քաղաքացիների համար: Ինձ համար շատ հետաքրքիր էր, այսպիսի «սահման բացելու» ինֆորմացիային ինչպե՞ս կարձագանքեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն: Նախկինում նույնիսկ ֆորմալ հայ-թուրքական հանդիպումներից հետո ԱՄՆ-ն ու ԵՄ-ն դրական էին արձագանքում, ողջունում էին: Այս անգամ կարծես արձագանք չեղավ: Այստեղից կարող ենք ենթադրել, որ այս «սահմանի բացման» ֆարսը Արևմուտքի հետ համաձայնեցված չէր, սա զուտ ռուս-թուրքական գործարքների շղթա է: Երեկ հանկարծ հեռախոսազրույց են ունենում Նիկոլն ու Էրդողանը: Սա վերը նշված խաղի ցուցադրական, ձևական դրվագ էր, տեսեք տեսեք, Հայաստանին բանի տեղ ենք դնում: Ինչո՞ւ են Պուտինն ու Էրդողանը հանդիպում Իրանում: Որովհետև առանց Իրանի Զանգեզուրի «միջանցքը» գործարկել չի ստացվում: Պուտինը, Էրդողանը, Ալիև, Նիկոլը կողմ են, որ ռուս-թուրքական ստրատեգիական միջանցքը բացվի, բայց Իրանը և ԱՄՆ ն այդպես էլ չհամաձայնվեցին: Այժմ «благородный» պատճառ կա, հանուն համամարդկային արժեքների են «միջանցք» բացում, որ հանկարծ աշխարհում սով չսկսվի, ցորենը Ուկրաինաից հասնի սովածներին: Եվ «Զանգեզուրսկիյ քարիդորը» կերպարանափոխվում ու դառնում է «ցորենի քարիդոր»: Չէ՞ բջեր: Մի քանի օրից Բայդենը շատ կարևոր հանդիպումներ պետք է ունենա Սաուդյան Արաբիայում և Իսրայելում: Հիմնական թեման նավթի ու գազի հարցն է և իրանական «միջուկային» գործարքը: Իսրայելում օրեր առաջ նոր Վարչապետ նշանակվեց և կրկին պառլամենտական ընտրություններ են սպասվում: Նաթանյահուն ամեն ինչ անում է ռևանշի համար: Իսրայելը ռուս-թուրքական դաշինքի թիկունքում է, անկախ նրանից, թե ով է այդ երկրի վարչապետը: Իսրայելը երկու անգամ լրջորեն մտավ մեր տարածաշրջանային խաղերի մեջ, երկու անգամ էլ Հայաստանը տուժեց, երկու անգամն էլ այդ երկրի ղեկավարը Բենյամին Նաթանյահուն էր: Առաջին անգամ 1994 թվականին կնքվեց հայ-ադրբեջանական Բիշկեկյան «զինադադարը», Ադրբեջանը խուսափեց կապիտուլյացիայից, Ղարաբաղի հարցը մնաց օդում և ամենա կարևորը, Ադրբեջանական նավթը դուրս եկավ ռուսական տիրապետության տակից, Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարի փոխարեն կառուցվեց Բաքու-Ջեյհան նավթամուղը, հետո Բաքու-Էրզրում գազամուղը: Ռուսաստանը, որ այդպես հիվանդագին է ընդունում ցանկացած այլընտրանքային նավթամուղ ու գազամուղ, որ կարող է խփել ռուսական շահերին, այս անգամ լռեց: Ռուսների քթի տակ Ալիևները նավթամուղ ու Գազամուղ կառուցեցին: Ո՞ւմ շնորհիվ, իհարկե Իսրայելի: ՀՀ այն ժամանակվա իշխանությունը արդեն 94 թվականին հրեաներին վաճառեց Ղարաբաղը, ինչու չէ՝ ողջ Հայաստանը: Երկրորդ անգամ Իսրայելը տարածաշրջանային ռուս-թուրքական խաղի մեջ մտավ 2020 ին, ավելի ճիշտ 2018 ին «թավշյա կլոունադայով»: 1994 թվականին կնքած «զինադադարի» զմռսված փաթեթը բացվեց և նվիրաբերվեց Ադրբեջանին, նաև ընդդեմ Իրանի: Բայդենի այցը կարող է շրջադարձային դառնալ: Կամ Իսրայելն ու դաշնակից սաուդիտները կգնան Ամերիկային ընդառաջ, կամ Ամերիկան ու Իրանը վերջապես կստորագրեն «միջուկային փաթեթը» և ողջ տարածաշրջանում ճարտարապետությունը կփոխվի, կընկնի բնականոն հունի մեջ: Դա կորոշի նաև ուկրաինական հարցի ելքը: Կամ Էրդողանն ու Պուտինը պետք է գնան ավելի հուսահատ քայլի, հրեական գարանտիաներով պիտի պատերազմ սկսեն Իրանի դեմ: Իրանն է «գորդիան հանգույցը»: Պուտինն ու Էրդողանը պարսիկներին շատ, աննախադեպ հետաքրքիր առաջարկ պիտի անեն, որ վերջիններս նրանց հետ խաղի մեջ մտնեն, խաղ, որ կարող է ճակատագրական լինել բոլոր կողմերի համար, հատկապես Պուտինի ու Էրդողանի: Իրանը Թուրքիայից, Հայաստանից, Ադրբեջանից ու Ռուսաստանից մեկ էական ու շատ կարևոր տարբերություն ունի: Իրանում չկա էրդողանական, պուտինյան, կամ նիկոլական միանձնյա, կլանային իշխանություն: Իրանը բոլոր թերություններով հանդերձ, ավելի լուրջ կառավարման համակարգ ունի: Իրանում մեկ մարդը չի կարող երկրի համար ճակատագրական որոշում կայացնել: Մենք մեր երկիրն ու ճակատագիրը հանձնել ենք Նիկոլին և մի խումբ խեղկատակների ու տարվել ենք Դոդի Գագոյի արձանով: Սեփական ճակատագրից տեղյակ չենք, տանը մարդ չկա, ազգը ներքաշված է միտումնավոր դեգրադացիայի ու հուսալքության մեջ: Նիկոլին 5 հատ ղազ վստահել չէր կարելի, մենք երկիր ենք վստահել: Ո՞ւմ հետ է խոսում, ի՞նչ է խոսում, ոչ ոք տեղյակ չէ և չի էլ հարցնում: Էս երկրում, էս ազգի մեջ ժիվոյ մարդ կա՞, աու՜ հայեր, նայեք ձեր ոտքերի տակ, հողը տարել են, նայեք ձեզ կողքից, ձեզ վերածել են մոլորված հոտի, ուշքի եկեք...»: