«Այս հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր». Աննա Կարապետյան
![]() 245 Երկուշաբթի, 18 հուլիսի, 2022 թ., 16:54 «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին Ակնհայտորեն այս հանդիպումն արևմտյան նախաձեռնության մաս էր: Դա է վկայում թե՛ ընտրված վայրը՝ Թբիլիսի (հիշենք ԱՄՆ և ԵՄ հովանավորությամբ և Վրաստանի միջնորդությամբ գերիների վերադարձը), թե՛ ԱՄՆ և ԵՄ պաշտոնյաների այցերը տարածաշրջան հանդիպման օրերին: Որոշ իմաստով սա Խաղաղության պայմանագրի շուրջ ԱԳ նախարարների մակարդակով երկխոսությունն է, որի մասին պայմանավորվել էին Բրյուսելում: Ճիշտ է՝ հաղորդագրության մեջ ընդհանրական ձևակերպումներ են և չի հստակեցվում, թե ինչ է քննարկվել: Ադրբեջանն այս հանդիպումն օգտագործելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության բանակցությունների վերսկսման հեռանկարը վերջնականապես զրոյացնելու համար: Ուշագրավ է, որ նույնիսկ հայկական կողմի հաղորդագրության մեջ արդեն խոսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ՓՈՐՁՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ անհրաժեշտության մասին: Անմիջապես նախարարների հանդիպման նախորդ օրն Ալիևի հայտարարությունները Զանգեզուրի միջանցքի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի, Արցախի կարգավիճակի մասին ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում զիջումների գնալ ու կառուցողական լինել, այլ ուղիղ սպառնում է և շանս տեսնում ամրագրել իր բոլոր նպատակների կատարումը: Հարց է առաջանում՝ արդյո՞ք Ալիևի այս հայտարարություններից հետո նպատակահարմար էր Հայաստանի արտգործնախարարի մասնակցությունն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը»: Աղբյուրը` Աննա Կարապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
