«Զորքերը հանեցին, հիմա էլ Բերձորն ու Աղավնոն կհանձնեն». Հակոբ Հակոբյան
![]() 451 Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 15:33 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ Եվրոպական միությունը ցանկանում է ազատվել ռուսական գազից, նավթից և ածխի կախվածությունից, Եվորպական Միության հետ ստորագրել է էներգետիկ ոլորտին առնչվող հուշագիր, որով առաջիկա մի քանի տարիներին կկրկնապատկի Եվրոպա ուղարկվող գազի ծավալները։ Այս ամենից ոգևորված Ալիևը Հայաստանին և Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները չկատարելու մեջ, մասնավորապես՝ այն բանում, թե իբր նախատեսված էր մինչև 2022թ. հունիսը ՀՀ քաղաքացի համարվող զինծառայողներին դուրս բերել Արցախից: Իսկ ՀՀ ԱԽՔ-ը, ինչպես և սպասվում էր, արագ հանգստացնում է Ալիևին, որ արդեն հանել ենք զորքերը, հանգիստ եղեք: Ցավոք, այսպես էլ հայկական իշխանությունները չընկալեցին, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը դատավճիռ չէ, հաղթանակի կամ պարտության մասին չէ, այլ՝ հրադադարի, չհամարձակվեցին ասել, որ այդ կետերը պետք է երկկողմ իրականացնել, ոչ թե միայն Հայաստանը: Զորքերը հանեցին, հիմա էլ Բերձորն ու Աղավնոն կհանձնեն: Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ համար, սակայն մի բան հստակ է՝ 44-օրյա պատերազմով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի լուծվել, և չի լուծվելու այնքան ժամանակ, քանի դեռ հստակեցված չէ Արցախի Հանրապետության կարգավիճակը: Կամային բարձր հատկանիշներ դրսևորելով՝ մենք իսկապես կլուծենք այս հարցերը՝ քայլ առ քայլ, բանակցությունների շատ ծանր գործընթացում: Իհարկե, դժվար է, բայց այլ ճանապարհ չկա»: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
14201:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
18700:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
366Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
832Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
425Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1106Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1023Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
891Երեկ, 14:24
