«Թեհրանում որոշվելու է Հայաստանի ճակատագիրը». Արթուր Ղազինյան
![]() 947 Երեքշաբթի, 19 հուլիսի, 2022 թ., 15:54 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Թեհրանում որոշվելու է Հայաստանի և Հայ ժողովրդի ճակատագիրը. Թեհրանում հանդիպելու են Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, իսկ մինչ այդ Հայաստան էին ժամանել ԱՄՆ, Իրանի և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները: Իրանը հայտարարեց, որ արդեն պատրաստ է միջուկային զենքի պատրաստման, ունի բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները: Ադրբեջանը ԵՄ հետ հաստատում է ռազմավարական էներգետիկ համագործակցոթյուն՝ պարտավորվելով ավելացնել Եվրոպա արտահանվող նավթի և գազի ծավալները՝ դրանով իսկ նվազեցնելով Եվրոպայի էներգետիկ կախվածությունը Մոսկվայից: Հայտարարվեց նաև ԵՄ հետ առաջիկա ամիսներին ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր ստորագրելու նպատակների մասին: Շարունակվում է Թուրքիայի ու Ադրբեջանի նկրտումները Սյունիքի և Հայաստանի այլ տարածքների ու ենթակառուցվածքների նկատմամբ՝ համարելով այս պահը պատմական հնարավորություն հայկական հարցը վերջնականապես լուծելու և տարածաշրջանը հայերից մաքրելու համար: Նշված բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ այս պահին որոշվում է Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության հարցն ու Հայաստանի ճակատագիրը, որտեղ մենք ոչ թե սեղանի շուրջ ենք, այլ՝ սեղանի վրա: Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակների վերջնական իրականացմանը խոչընդոտում է միայն տարածաշրջանում դեռևս կարևոր մնացած ռուսական գործոնը կամ որ նույնն է՝ Արցախում և Հայաստանում ռուսական զինված ուժերի առկայությունը: Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը չեզոքացնելու հարցում համընկել են ԱՄՆ, ԵՄ, Միացյալ Թագավորության, Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը, ինչին հակադրվում են Ռուսաստանի և Իրանի շահերը: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը պատրաստ չեն զիջել, ինչի ապացույցը Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Նարիշկինի Երևանում արված հայտարարությունն ու Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման նախապատրաստումն է: Եթե նկատեցիք, Հայաստանի շահերի մասին ոչինչ չասվեց, քանի որ սեղանի վրա գտնվող միավորը գործընթացների սուբյեկտ չի կարող լինել. այն հանդես է գալիս օբյեկտի կարգավիճակում, իսկ Հայաստանի դե յուրե իշխանությունները փաստացի գործում են թուրք-ադրբեջանական շահերի սպասարկման տիրույթում: Եթե այսօր Թեհրանում երեք պետությունների ղեկավարներին չհաջողվի հաստատել նոր ստատուս քվո, ապա պետք է սպասել տարածաշրջանային նոր, շատ ավելի մեծ պատերազմի: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը սահմանել են պահանջների ամենաբարձր նշաձողը և պատրաստ չեն զիջել, ապա մեծ հավանականությամբ նոր ստատուս քվո հաստատել չի հաջողվի: Հ. Գ. Հերթական անգամ հաստատվում է աշխարհաքաղաքական աքսեոման. եթե պատերազմի և խայտառակության մեջ ընտրում ես խայտառակությունը, ապա ստանում ես և՛ խայտառակություն, և՛ պատերազմ...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
