Դատավորները կբոյկոտեն. ընդհանուր ժողովին չեն մասնակցի. «Ժողովուրդ»
![]() 277 Չորեքշաբթի, 20 հուլիսի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի դատական համակարգում էլի խառնաշփոթ է: Թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ շատ դատավորներ որոշել են բոյկոտել և չգնալ հուլիսի 27-ին կայանալիք դատավորների ժողովին: Իսկ ի՞նչն է վրդովել Հայաստանի իշխանության երրորդ՝ դատական ճյուղին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններիս խիստ վրդովել են Ազգային ժողովի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությունների արդյունքները։ Բացի այդ, շատ դատավորների զայրացրել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանքը բավարարած դատավորների գործելաոճը, երբ հանգիստ նստած հետևել են, թե ինչպես մարդը մահկանացուն կնքեց դատարանի դահլիճում: Ինչպես հայտնի է, ԲԴԽ անդամ Լիպարիտ Միրիջանյանն ընտրվեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր, նրա տեղը թափուր է, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին, իսկ գիտնական անդամ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական տվեց: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
