Կառավարության նիստեր PR-ի համար. «Փաստ»
![]() 259 Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 09:12 «Փաստ» օրաթերթը գրում է․ «Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերի գերակշիռ մասը ոչ միայն չի զեկուցվում, այլև լուրջ ու կարևոր շատ հարցեր ընդունվում են առանց խորքային վերլուծությունների և ռիսկերի գնահատման։ Այսօր կառավարության հերթական նիստի օրն է, և, «ավանդույթի» համաձայն, տասնյակ հարցերից զեկուցվող կլինեն 3-4- ը: Օրինակ՝ նախորդ նիստում ընդգրկված 40 հարցից զեկուցվող էր միայն 4-ը։ Ասվածի վառ օրինակ է նաև կառավարության վերջին նիստի ժամանակ ասֆալտապատման թեմայի հետ կապված քննարկումը, որին հատկացվեց մոտ 30 րոպե ժամանակ։ Փաշինյանը և կառավարության մյուս պատասխանատուները ինքնամոռաց փորձում էին հանրությանը համոզել, թե ինչ գերկարևոր ու շրջադարձային քաղաքականություն են իրականացնում։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ կոմիտեների նիստերը ևս անցնում են բավական «անհամ», «ոտի վրա», քանի որ նախարարները գրեթե չեն ներկայանում կոմիտեներին, հիմնականում փոխնախարարներն են մասնակցում, իսկ բուն ընթացքը ավելի շատ տեխնիկական բնույթ է կրում։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52
