Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շուրջ 7 ամիս գտնվելով ապօրինի անազատության մեջ որևէ անգամ չեմ ընկճվել, չեմ հիասթափվել»․ Նարեկ Մանթաշյանն ազատության մեջ է

«Շուրջ 7 ամիս գտնվելով ապօրինի անազատության մեջ որևէ անգամ չեմ ընկճվել, չեմ հիասթափվել»․ Նարեկ Մանթաշյանն ազատության մեջ է
351
Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 18:30

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի գրառումը․ «Սիրելի ընկերնե՛ր
Շուրջ 7 ամիս գտնվելով ապօրինի անազատության մեջ, որևէ անգամ չեմ ընկճվել, չեմ հիասթափվել, չեմ ընկրկել և այդ ամենը ոչ միայն նրա համար, որ ուժեղ մարդ եմ, այլ ինձ ամեն վայրկյան ուժ է տվել ձեզանից յուրաքանչյուրի մտածմունքը, անհանգստությունն ու չափից մեծ ուշադրությունը իմ համեստ անձի նկատմամբ:
Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ վերաբերմունքի համար, անհատապես պաասխանել բոլորիդ բարեմաղթանքներին ֆիզիկապես ուղղակի անհնարին է, բոլորը կարդացել եմ, կպահեմ սրտումս...
Մեր ուղին ազնիվ է, պայքարը շիտակ, հաղթանակը՝ մոտ...»։

Աղբյուրը`   Նարեկ Մանթաշյան