Սանտալ ցեղին պատկանող կինը՝ Հնդկաստանի նոր նախագահ
![]() 1664 Հինգշաբթի, 21 հուլիսի, 2022 թ., 22:48 Հնդկաստանի նախագահական ընտրություններում հաղթել է իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության (BJP, Հնդկական ժողովրդական կուսակցություն) գլխավորած Ազգային դեմոկրատական դաշինքի թեկնածու Դրաուպադի Մուրմուն, հայտնում է NDTV-ն՝ վկայակոչելով ընտրական հանձնաժողովի տվյալները։ Հնդկաստանում ընտրություններն այլ կերպ են անցկացվում, քան արևմտյան երկրներում։ Քվեարկության արդյունքը որոշվում է ոչ թե նրանով, թե ինչքան ձայն է տրվել կոնկրետ թեկնածուին, այլ նրանով, թե կոնկրետ թեկնածուն քանի միավոր է հավաքել: Չնայած դրան, Հնդկաստանի նախագահական մրցավազքում ձայների հաշվարկը դեռ շարունակվում է, սակայն արդեն հաստատապես հայտնի է, որ Մուրմուն հավաքել է ձայների ավելի քան 53%-ը։ Հնդկաստանի նախորդ նախագահը եղել է Ռամ Նաթ Կովինդը։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից, առաջադրվել է Հնդկական ժողովրդական կուսակցության կողմից։ Մուրմուն սերում է Սանտալների փոքր, քիչ ճանաչված ցեղից (սանտալները դասակարգվում են՝ որպես «գրանցված ցեղ», պատմականորեն պատկանում են սոցիալական ցածր խավերին): Մուրմուն մեծացել է Մայուրբհանջում՝ Օրիսսա նահանգի ամենահեռավոր և թերզարգացած շրջաններից մեկում: Կրթություն ստանալով նահանգի կենտրոն Բհուբանեշվարի Ռամադևի կանանց քոլեջում, նա սկսել է իր կարիերան այնտեղ՝ որպես ուսուցչուհի, իսկ 90-ականների վերջին նա զբաղեցրել է կրտսեր օգնականի պաշտոնը նահանգի ոռոգման և էներգետիկայի վարչությունում: Ընդամենը մի քանի տարի անց նրան հաջողվել է գլխապտույտ վերելք ապրել իր կարիերայում. 2000-ից 2004 թվականներին նա աշխատել է որպես նախարար Օրիսայի կոալիցիոն կառավարությունում, 2015-ին նա նշանակվել է հարևան 33 միլիոնանոց նահանգի նահանգապետ: Ջարխանդում, նա այս պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021 թվականը: Այս հաջողություններին նպաստել են ոչ միայն նրա կազմակերպչական հմտությունները, այլ նաև 2014 թվականին Հնդկաստանում իշխանության եկած Բհարաթիա Ջանատա կուսակցության աջակցությունը՝ այն ժամանակվա վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ։ Ծագումով Գուջարաթ նահանգից՝ պարոն Մոդին նույնպես ծագումով պատկանում է հնդկական ստորին խավերին. նա Մոդհ Ղանջիս կաստայի անդամ է, որը ներառված է «Այլ հետամնաց կաստաների» ռեգիստրում։ Մուրմուն պաշտոնապես կստանձնի հուլիսի 25-ին:
|

Մեկնարկել է Զելենսկու և Թրամփի հանդիպումը Ֆլորիդայում (տեսանյութ)
188Երեկ, 22:42
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 47 տրանսպորտային միջոց
243Երեկ, 09:30
«Օքայ Դեփրեմը հերթական կեղծ հրապարակումն է տարածել»․ Նազելի Բաղդասարյան
38827.12.2025, 15:00
Երևանի քաղաքապետարանը՝ մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին
52626.12.2025, 12:48
ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են խոշոր չափերի հափշտակության մեջ
47226.12.2025, 11:06
Դիանա Գասպարյանին ու նրա հետ փոխկապակցված ևս 4 անձի մեղադրանք է ներկայացվել
70124.12.2025, 16:36
«Չի համապատասխանում իրականությանը»․ Արամ Թորոսյան
64224.12.2025, 16:06
«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել
53624.12.2025, 10:30
