«Նարիշկինը մտադիր է համատեղ պաշտպանել ՌԴ և Ադրբեջանի շահերը երրորդ երկրներում». Նարինե Դիլբարյան
![]() 411 Ուրբաթ, 22 հուլիսի, 2022 թ., 20:48 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի գրառումը․ «Ադրբեջանի ծրագրային քայլերն ու գործողությունները, հատկապես Եվրոպային էներգակիրներով, ի շրջանցումն պատժամիջոցների ենթարկվող Ռուսաստանի, ապահովելու պաշտոնական նոր համաձայնություններն ինչպե՞ս են համատեղվում Մոսկվայում 2022թ. փետրվարի 22-ին Պուտինի և Ալիևի միջև կնքված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի հետ, բնականաբար ուղղակի հակասում են, ռուսական շրջանակներն արդեն դա մատնանշում են, գրում: Սույն համատեքստում հետաքրքիր է՝ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Նարիշկինի՝ հուլիսի 19-ին Ալիևի հետ հանդիպումից հետո, Ադրբեջանի հետախուզական ծառայության հետ կնքված համաձայնագիրը, որքանո՞վ է համապատասխանում ՌԴ ներկա շահերին: Գլխավոր հետախույզը որոշել էր համատեղ պաշտպանել երկու պետությունների ազգային շահերը, պայքարել միջազգային ահաբեկչության, արմատական ծայրահեղականության դեմ, երևի մոռացել էր, որ 2020թ. հոկտեմբերին ինքն էր բացահայտել Ադրբեջանում միջազգային ահաբեկիչների գործուն ներկայությունը և մասնակցությունն Արցախի և Հայաստանի դեմ մղվող զավթողական պատերազմում, զուգահեռաբար Նարիշկինը մտադիր է համատեղ պաշտպանել ՌԴ և Ադրբեջանի քաղաքացիների ու կառույցների շահերը երրորդ երկրներում: Խիստ արտառոց ծրագիր-համաձայնագիր՝ արժե ուսումնասիրել հետախույզների գործունեությունն այս բազմաբարդ և փոթորկվող աշխարհակարգում: Հատկապես եթե քո պետությունը գտնվում է այս երկուսի արանքում»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
