Դավիթ Տոնոյանի գործը կգնա Հակակոռուպցիոն դատարան. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»
![]() 230 Երեքշաբթի, 26 հուլիսի, 2022 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ԳՇ պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չքննվի: Հնարավոր է՝ դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթից գործի քննությունը տեղափոխվի Հակակոռուպցիոն դատարան, և քննությունը շարունակվի նոր դատարանում: Այս հարցը քննարկվում է դատական համակարգում, և տեղափոխման հարցն էլ առաջ է քաշվել Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններից հետո։ Չի բացառվում, որ դատավոր Մանվել Շահվերդյանի՝ դատական նիստերը ուշ-ուշ նշանակելու և տարբեր պատճառաբանություններով նիստերը հետաձգելու գործելաոճը հենց այդ հանգամանքով էր պայմանավորված: Ինչպես հայտնի է, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով հունիսի 27-ին նշանակված դատական նիստը հետաձգվել էր դատավոր Մանվել Շահվերդյանի կողմից դեսպանատուն այցելելու պատճառաբանությամբ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
