Հայտնի է՝ երբ կկայանան Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կհանդիպեն։ Այս մասին հայտնի է դարձել երեքշաբթի՝ հուլիսի 26-ին։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Էրդողանը մտադիր է Ռուսաստանի ղեկավարի հետ քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև «ապրանքային գործարքը»։
Հուլիսի 22-ին Ռուսաստանը պայմանագիր է ստորագրել արգելափակված ուկրաինական հացահատիկի արտահանման մասին։ Փաստաթուղթը ստորագրել են նաև Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները։
Ստամբուլում ՏԱՍՍ-ի աղբյուրը, որտեղ տեղի է ունեցել փաստաթղթի ստորագրումը, հայտնել է, որ ստորագրված համաձայնագրի արդյունքը կարող է լինել առնվազն 25 մլն տոննա հացահատիկի մատակարարումը համաշխարհային շուկաներ։
Համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինայի տարածքում ծովային նավահանգիստների վարչակազմը սկսել է աշխատանքի վերսկսման նախապատրաստությունը։ Խոսքը Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստների մասին է, որտեղ կստեղծվեն քարավաններ մթերք արտահանելու համար։
Կիրակի օրը՝ հուլիսի 24-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Օդեսայի նավահանգստի տարածքը գերճշգրիտ հրթիռներով գնդակոծելու մասին։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով միջադեպը, ասել է, որ Օդեսայի նավահանգստում ուկրաինացի զինվորականներին հարվածելը հացահատիկի գործարքի խախտում չէ, քանի որ հարվածի թիրախը ռազմական ենթակառուցվածքներն են։

«Եթե ԹՐԻՓՓ-ը տարածաշրջանում ստեղծի նոր բաժանարար գծեր, ապա այն դատապարտված կլինի ձախողման». Զախարովա
257Երեկ, 21:00
ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
210Երեկ, 17:06
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
31525.11.2026, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
32225.11.2026, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
30225.11.2026, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
36124.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
61824.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
32224.11.2026, 11:54